Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին:
Սրբազան հայրը Հանրապետության նախագահին է փոխանցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին:
Պատարագին հրավիրված են նաև Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը, Լիբանանի պետական և քաղաքական գործիչներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ