Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուներն առաջարկում են՝ «city tax», էլեկտրոբուսներ, ուղեվարձի վճարման ցանցային համակարգ

Սեպտեմբեր 13,2018 18:35

Ինչպես են լուծելու մայրաքաղաքի տրանսպորտային, երթեւեկության խնդիրները. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուներն այսօր «Հոդված 3» ակումբում իրենց նախընտրական լուծումներ են ներակայացրել:

«Ժառանգության» թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը նկատեց՝ բոլոր ուժերի ծրագրերում ընդհանուր լուծումներ կան, ինչը դրական է:

Խուրշուդյանը դրական գնահատեց միասնական տրասպորտային համակարգի ներդրման այլ ուժերի առաջարկությանը, նշելով, որ իրենք էլ նման առաջարկություն ունեն, ավելին՝ կարելի է բաց բաժնետիրական ընկերություն ստեղծել, եւ երեւանցիներն էլ մասնակից դարձնել այդ գործին: Մետրոպոլիտենի կայանի ավելացման մասին էլ, Խուրշուդյանն ասաց՝ իրենք էլ մտադիր են Աջափնյակի կիսատ թողած կայանն ավարտին հասցնել:

«Ժառանգության» ներկայացուցիչն ասաց՝ մայրաքաղաքի շրջանցող ճանապարհները կարող են լինեն մի քանիսը, եւ դրանով բնապահպանական ու խցանումները կարող են թեթեւացվել:

Խցանումների խնդրի լուծման այլ տարբերակ էլ ունի «Ժառանգությունը»:

Ըստ Խուրշուդյանի, խցանումները կարելի է թեթեւացնել վերացնել ճիշտ լոգիստիկայի միջոցով՝ նույն ժամին են մարդիկ գնում աշխատանքի, դասի ու փողոցները ծանրաբեռնվում են. «Այս առումով կարելի է ճկուն լինել եւ բաշխել աշխատաժամերը պետական հիմնարկներում, մասնավոր հիմնարկներում պայմանավորվածությունների եւ նորմատիվ կարգավորումների արդյունքում ուղղակի ժամերի փոփոխությունը կարող է թեթեւացնել տրանսպորտային հոսքերը որոշակի ժամերին, բաշխվել աշխատաժամերը պետականի եւ մասնավորի դեպքում, թեթեւանան տրանսպորտային հոսքերը»:

Խուրշուդյանն ասաց, որ կարելի է պետական հիմնարկները տեղափոխել ծայրամասեր՝ բեռնաթափելով կենտրոնը:

«Ժառանգության» թեկնածուն անդրադարձավ նաեւ կարմիր գծերին, նկատելով՝ մարդիկ դժգոհում են այսօրվա կարգավորումներից. «Այդ վճարումները պետք է գնան քաղաքային բյուջե, ինչի արդյունքում մուտքերը կավելանան: Իսկ ներկա մուտքերով հնարավոր չէ լուծել խնդիրները»:

Խուրշուդյանն ասաց, որ «Ժառանգությունը» որպես քաղաքային բյուջեի մուտքերի տարբերակ է առաջարկում հյուրանոցների վրա հատուկ սակագներ.«Հիմա, որ տուրիզմը զարգանում է, տուրիստների սպասարկման, այդ թվում ճանապարհային, ենթակառուցվածքային, բեռն ընկնում է քաղաքի վրա, իսկ դրանից ոչ մի վճար չի ստանում: Ամբողջ աշխարհում ընդունված է city tax»: Այսինքն՝ հյուրանոցները քաղաքային հարկ են վճարում, որը գնում է քաղաքային բյուջե»:

«Ժառանգության» նախընտրական ծրագրում ներառված է էլեկտրական տրանսպորտի միջոցները հարկերից ազատելու առաջարկ. Սա կավելացնի էլեկտրական տրանսպորտների թիվը, եւ միեւնույն ժամանակ բնապահպանական խնդիր կլուծի:

Խուրշուդյանի խոսքերով՝ ծրագրով նախատեսում են օրենքով պարտադրել բարձրահարկ էլիտար շենքերում ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղիներ. Ինչպես օրինակ հատուկ վերալակներով մի քանի մեքենաներ կարող են բարձրացնել համապատասխան հարկը: Աջ ղեկով մեքենաների մասին էլ Խուրշուդյանն ասաց, որ ծրագրում են՝ բոլորը պետք է ազատ ներմուծեն ու վարեն:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հրաչ Սարգսյանն էլ ասաց.«Մեր դաշինքի ծրագրով մենք տեսնում ենք, որ քաղաքապետարանը պատվիրել էր ծրագիր 850 հազարի դոլարի շրջանակներում, որին մասնակցում էին տարբեր էքսպերտներ՝ տրանսպորտային ցանցը բարելավելու համար: Այդ ծրագրում մեր ուսումնասիրությունների արդյունքում որոշ առաջարկներ կան, որոնք պետք է փոփոխությունների ենթարկվեն:

Ընդհանուր առմամբ, այն մոտեցումը, որ կիրառվել է այդ ծրագրի նկատմամբ, ընդունելի է: Այստեղ հարցն այն է, թե ինչ ավտոմեքենաներ ենք ուզում տեսնել: Նախատեսվող ծրագրով 115 երթուղիներից ունենալու ենք 42 երթուղի, որից 11-ը լինելու է հիմնական, 31-ը՝ սնուցողը, տրանսպորտային միջոցների քանակը 2039-ից դառնալու է 939: Այս պահին վարորդների աշխատանքային ժամերը երկար են եւ այսպես կոչված՝ գծատերերի պլան հասկացողություն կա: Ինչ վերաբերում է, որ գծատերերը մեծ գումարներ են ստանում, այո, որոշ գծատերեր մեծ գումարներ են ստանում, բայց որոշների շահութաբերությունը այդքան էլ մեծ չէ: Ցանցի փոխման համար ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկել ամբողջ պրոցեսը: Պետք է ունենանք նոր տրանսպորտային միջոցներ: Ես վստահ եմ, որ սակագինը չի բարձրանա»:

Սարգսյանն ասաց, որ տրանսպորտային ծրագրում շտկումներ պետք է արվեն, օրինակ՝ 18 մետրանոց ավտոբուսները արդյոք պետք են, եւ մեր ճանապարհները դրանց կդիմանա՞ն, եւ պետք է փոխարինվեն ավելի կարճով: Եվ այս տրանսպորտային ծրագրի բյուջեն մոտ 40 միլիոն դրամ է, «Իմ քայլը» հակված է ներդրումների միջոցով լինի, որոշների հետ արդեն բանակցություններ կան: Տրանսպորտից օգտվողների համար, ըստ Սարգսյանի եւ ըստ իրենց ծրագրի, կլինի զեղչային համակարգ՝ տարբեր խմբերի համար:

Ասուլիսին ներկա Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Տիգրան Պողոսյանն էլ ներկայացրեց իրենց ծրագրով նախատեսվող տրանսպորտային խնդրի լուծումները: ԵԾ-ն առաջարկում է՝ փոխել տրանսպորտային ամբողջ ցանցային համակարգը, պետք է գործեն նաեւ տրոլեյբուսներն ու մետրոն. «Վճարման համակարգը պետք է լինի ցանցային, եւ չգերազանցի 100 դրամը: Լինելու են զեղչեր ուսանողների, զինվորի ընտանիքների համար, հաշմանդամության կարգ ունեցողների եւ թոշակառուների համար՝ անվճար: Վճարային համակարգը լիցքավորման քարտի միջոցով: Պետք է ավելի շատ աշխատենք այն ավտոբուսների հետ, որոնք էլեկտրոբուսներ են՝ էկոլոգիապես մաքուր են: Ստեղծելու ենք էլեկտրոբուսների հավաքագրման գործարան, որով ավելի մատչելի կլինի այդ տրանսպորտը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930