Aysor.am. ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը՝ հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Ինչպես վերջերս նշեց ՀՀ վարչապետը ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում՝ օտարերկրացի պաշտոնական այցելուների մուտքը այդ հաստատություններ, լիովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները, իսկ հայաստանյան լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից», – նշեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: