Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանի մանկապարտեզները պետք է վճարովի դառնան, բայց արտոնություններով՝ սոցիալական որոշ խմբերի համար». Բախշյան

Սեպտեմբեր 13,2018 17:00

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու, անկուսակցական, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կարծում է, որ Երեւանի մանկապարտեզները, որոնք ներկայում վճարովի չեն, պետք է վճարովի դառնան կամ մարզերում ևս նախադպրոցական կրթությունը լինի անվճար:

«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիմնավորեց իր տեսակետը եւ նշեց, որ որպես ավագանի՝ այդ ուղղությամբ աշխատելն իր առաջնային անելիքներից է լինելու:

«Ըստ Սահմանադրության՝ պետությունը չունի պարտավորություն՝ նախադպրոցական կրթությունն անվճար ապահովելու, ի տարբերություն հանրակրթության, որն անվճար է օրենքով: Ստացվում է, որ Երեւանն անվճար նախադպրոցական կրթություն է տալիս բնակիչներին, իսկ մարզերում մանկապարտեզները վճարովի են»,-նախ նկատեց Անահիտ Բախշյանը;

Նրա խոսքով՝ Երեւանի մանկապարտեզները պետք է վճարովի դառնան, բայց որոշակի սոցիալական խմբերի համար` արտոնություններով. «Այդ դեպքում սոցիալական արդարությունը հնարավորինս կպահպանվի մարզերի բնակիչների համար եւս: Գուցե իմ այս մտադրության համար ինձ վրա «հարձակվողներ» լինեն, բայց թող հիմնավորեն, նոր հարձակվեն…Ինչո՞ւ պետք է Տավուշի երեխան վճարի, Երեւանի երեխան՝ ոչ: Սա շատ անարդար մոտեցում է: Քանի՜-քանի մանկապարտեզներ փակվեցին մարզերում՝ անվճարունակության պատճառով»:

Անահիտ Բախշյանը նաեւ նշեց, որ կամ պետությունը նախադպրոցական կրթությունը բոլորի համար պետք է դարձնի անվճար, կամ բոլոր մարզերում վճարովի՝ սոցիալական տարբեր խմբերի համար համապատասխան  արտոնություններով. իսկ այս պահին Երեւանում երեխաների 57 տոկոսն է միայն նախադպրոցական կրթություն ստանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930