Լրահոս
Օրվա լրահոսը

«Առջևում ունենք դեռ մեծ կռիվ ու մեծ ազատագրում». Զարուհի Փոստանջյան

Սեպտեմբեր 13,2018 16:36

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր քարոզարշավի շրջանակներում Արաբկիր Վարչական շրջանում էր:

Կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր համախոհների հետ եղավ «Կարմիր բլուրի» բարձունքում:

Հնավայրից նա հայտարարեց. «Այստեղից՝ այս բարձունքից, մենք նայում ենք դեպի Արարատ և դեպի Արագած. տեսանելի են մեր երկու հզորությունները, որոնք մեզ հզորություն են տալիս: Այդ հզորությունը, որ ստանում ենք Արարատից ու Արագածից, փոխանցելու ենք Երևանի ապագա շինարարությանն ու կառուցմանը»:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները խոստացան, եթե հաղթանակ գրանցեն ու լիազորություններ ստանձնեն, Կարմիր բլուրը դառնալու է կրթական, մշակութային և զբոսաշրջային կենտրոն:

Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով դեպի Եռաբլուր բացվող տեսարանին, ասաց. «Մեր թիկունքում է Եռաբլուրը, որտեղ հանգչում են մեր մեծերը՝ Զորավար Անդրանիկի գլխավորությամբ, որոնց պայքարով ազատագրվեց Հայաստանը: Բայց առջևում ունենք դեռ մեծ կռիվ ու մեծ ազատագրում»:

Քաղաքապետի թեկնածուն նաև ընտրողների ուշադրությունը հրավիրեց Շենգավիթ վարչական շրջանից Հրազդանի կիրճ բացվող տեսարանին. «Տեսնում եք՝ ինչպես է աղտոտված Հրազդանի կիրճը, այդտեղ աղբի կուտակումներ կան: Իհարկե, լիազորություններ ստանձնելով՝ նաև այս աղբակույտերն ու աղբավայրերը պիտի վերացնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930