Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը՝ Մարտի 1-ի գործով իր խոստումները չկատարելու եւ ՀՔԾ պետի բացահայտումների մասին

Սեպտեմբեր 13,2018 15:37

ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ եւ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Մարտի 1-ի գործով արված բացահայտումներին: Նա ասաց. «Ես միշտ վերապահումով եմ մոտենում ցանկացած բացահայտմանը, որովհետեւ մենք ինքներս լավ գիտենք, որ այդ բացահայտումներն իրենց վերջնական գնահատականները ստանում են դատական ակտով: Մենք հիմա կարող ենք խոսել ցանկացած բացահայտման մասին, բայց վաղը այդ քրեական գործը կարճվի, կամ գնա դատարան, դատարանում արդարացվի»:

Կոստանյանն ասաց, որ նախաքննության գաղտնիքի տարածման իրավունքն ունեն միայն քննիչն ու դատախազը. «Ինքներդ կարող եք գնահատել՝ ՀՔԾ պետը արդյո՞ք այդ սուբյեկտների թվում է, թե՞ ոչ»:

Մեր դիտարկմանը՝ ՀՔԾ պետն ասաց, որ զրոյից պետք է սկսենք Մարտի 1-ի գործը քննելը, ձեր ոչ մի փաստ հիմք չենք ընդունելու՝ Կոստանյանն արձագանքեց. «Թող ոչ միայն զրոյից, այլեւ մինուսից սկսեն, ես շատ ոգեւորված եմ»:

Aravot.am-ի հարցին՝ դուք անընդհատ ասում էիք՝ սայլը տեղից կշարժեմ, սայլը տեղից շարժում եմ, բայց նոր իշխանությունները 3 ամսում պարզեցին, որ, օրինակ, Տիգրան Աբգարյանին հատուկ ջոկատայիններն են սպանել՝ Կոստանյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնեք մի քանի հանգամանք՝ ես քննիչ չեմ եղել, ես դատախազ եմ եղել եւ եթե նկատել եք, վստահ եմ, որ նկատել եք, այս գործով բացահայտումները, եթե դրանց բացահայտում կարելի է ասել, քննիչն է արել, ոչ թե դատախազը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930