Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. «Ես հասկանում եմ այն մարտահրավերներն ու զգայունությունը, որոնք ազդում են Հայաստանի վրա»

Սեպտեմբեր 13,2018 15:22

Ամփոփելով երկօրյա այցը Հայաստան՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին ողջունել է երկրում ընտրական բարեփոխումների իրականացմանն ուղղված ջանքերը՝ կոչ անելով ընտրական համակարգում ցանկացած փոփոխության հարցում լայն քաղաքական փոխհամաձայնության: Նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի և Խորհրդարանական վեհաժողովի հանձնառությունները՝ պաշտպանել Հայաստանում շարունակվող ժողովրդավարական զարգացումները:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելին և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանդիպել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և խորհրդարանական առաջնորդների, քաղհասարակության ներկայացուցիչների, միջազգային հանրության անդամների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների հետ:

«Այս տարի ավելի վաղ Հայաստանի կառավարության դրամատիկ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական համակարգի առաջ նոր առաջադրանք է դրված: Ես ուրախ եմ տեսնելու քաղաքական ուժերի պատրաստակամությունը աշխատելու միասին կառուցողական մթնոլորտում, ինչպես նաև ընտրական գործընթացների համաչափ բարեփոխումները, իսկ լայն փոխզիջումը կրկնակի կարևոր է,- ասել է Ծերեթելին:- Այս գործընթացի համար պատասխանատվությունն ընկած է Հայաստանի իշխանությունների և ժողովրդի վրա, և ԵԱՀԿ-ն ու ԽՎ-ն հավատարիմ են մնում՝ աջակցելու հանուն հնարավոր լավագույն արդյունքների գործընթացին»:

Պաշտոնյաների հետ հանդիպմանը Ծերեթելին քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են տնտեսական զարգացումներին, ընտրական բարեփոխումներին, հակակոռուպցիոն ջանքերին և ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի ջանքերին: Նա նաև ԵԱՀԿ ԽՎ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահներին, բայց նաև ընդգծել է, որ  Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ արդյունքների և առաջընթացի վերջնական պատասխանատվությունն ընկած է քաղաքական ղեկավարության վրա:

«Ինքս էլ լինելով Հարավային Կովկասից՝ ես հասկանում եմ այն մարտահրավերներն ու զգայունությունը, որոնք ազդում են Հայաստանի վրա: Ես հույս ունեմ, որ իշխանությունները կօգտագործեն ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող ողջ գործիքակազմը՝ օգնելու երկրին լիարժեք կերպով արդարացնելու իր ժողովրդի սպասումները»,- ասել է Ծերեթելին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930