Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կողմ քվեարկեց՝ գաղտնալսումների հարցով քննիչ հանձնաժողովի հարցին

Սեպտեմբեր 13,2018 15:08

ԱԺ-ն ՀՀԿ-ի նախաձեռնությամբ քննիչ հանձնաժողով ստեղծեց՝ ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումների փաստի առիթով ու չնայած հանձնաժողովի ե՛ւ վերնագրին, եւ առհասարակ այդ գործերով հանձնաժողովի ստեղծմանը դեմ էին «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները, ՀՅԴ-ն կողմ քվեարկեց ու 47 կողմ, 14 դեմ ձայներով հանձնաժողովի անդամների հարցը հաստատվեց:

Մինչ քվեարկությունը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց՝ զարմանում եմ, թե խորհրդարանական երկրում էլ ի՞նչ պիտի լիներ, ի՞նչ իրադարձություն պիտի տեղի ունենար, որ քննիչ հանձնաժողով ստեղծվեր:

ԱԺ փոխխոսնակ Շարմազանովն ասաց, որ կա լուրջ պրոբլեմ ու ԱԺ-ն չի կարող ունենալ կրավորական կեցվածք, վերացական դիրքորոշում. «ԱԺ-ն պետք է ունենա հստակ գործառույթ, դրա համար մեզ տրվել է քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունքը: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սահմանափակել պատգամավորների իրավունքները, կրկնակի ստանդարտներ են կիրառում: Հարց եմ ուղղում «Ելքի» պատգամավորներին, եթե այս գործը լիներ 1 տարի առաջ, օդ կհանեիք պառլամենտին, դուք կասեիք՝ քննիչ հանձնաժողով ստեղծեք, բա ի՞նչ է փոխվել, իրողությո՞ւն, չի կարելի, սկզբունքներում պիտի իրողություն չփոխվի, ընկերնե՛ր»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք դեմ են. «Երկու քրգործ հարուցված է խնդրի հետ կապված, նախաքննությունն ընթանում է: ԱԺ կանոնակարգը քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումներ ունի, դա օրե՛նք է»:

Ալեն Սիմոնյանը Կոստանյանին ասել էր, որ եթե իր ուսանողն էլ իր պես պատասխաններ տար դասի ժամանակ, «երկու» կստանար ու եթե Կոստանյանն իր դասախոսը լիներ, դասի չէր գնա, մեխանիկորեն կստանար: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում հույս հայտնեց, որ «Ելքի» պատգամավորները դասի չգալով ու մեխանիկորեն ստանալով չեն ավարտել իրավաբանության ֆակուլտետը: Հիշեցնենք,որ Ալեն Սիմոնյանը իրավագիտության ֆակուլտետն է ավարտել. «Մեխանիկորեն ստանալով՝ իրավաբանական ֆակուլտետում գիտելիքներ ձեռք չեն բերվում»: Նա ասաց, որ չի վիճարկվում քննիչ հանձնաժողով պե՞տք է ստեղծել, թե՞ ոչ, ստորագրություններով այն արդեն ստեղծվել է»:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ հանձնաժողովը քննի արդար դատաքննության իրավունքին խոչընդոտելու հանգամանքը եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը երկրում, քանի որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով քրգործ հարուցված չէ: Ըստ նրա, առիթը գաղտնալսումներն են, բայց նպատակը մարդու իրավունքների պաշտպանվածությունն է ՀՀ-ում:

Էդմոն Մարուքյանն ասաց. «Անընդհատ հիմա երկրում քննարկվում է խորհրդարանը լուծարելու հարցը, մենք բերում ենք քննիչ հանձնաժողով ենք ստեղծում, խորհրդարանը պետք է լուծարվի, զբաղվենք լուրջ գործով, գրել եք 2 ամիս ժամկետով է ստեղծվում, մենք չգիտենք՝ 2 ամիս լինելո՞ւ է էս ԱԺ-ն, թե՞ չի լինում»: Կոստանյանն էլ ասաց. «Եթե այդ տրամաբանությունն ընդունելի է, ուրեմն եկեք մենք ոչ մի օրենք էլ չընդունենք, մեկ է, ԱԺ-ն լուծարվելու է, եթե նպատակ ունենք պառլամենտը լուծարել, մի անհանգստացեք, չի կարող ԱԺ-ն լուծարվի, այս հանձնաժողովը մնա»:

Շարմազանովը տեղից արձագանքեց՝ «Մենք չե՛նք լուծարում», Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ տեղեկացված չեն, թե երբ է լուծարվելու ԱԺ-ն ու այդ 2 ամիսը խոչընդոտելու է:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ քրգործ է հարուցված ու ըստ էության, ԱԺ հանձնաժողովը նույն բանն է քննելու՝ ձայնագրությունը՝ արդարադատությանը խոչընդոտելու համատեքստում. «Քննիչ հանձնաժողով են հրավիրվելու մարդիկ, ովքեր ինչ է, պետք է նախաքննության գաղտնի՞ք բացահայտեն, այս հանձնաժողովի գոյությունը խնդրահարույց է»:

Էնֆիաջյանն ասաց, որ մինչ այս բազմաթիվ գաղտնալսումներ են ստեղծվել ու համացանցում հրապարակվել, ինչո՞ւ ՀՀԿ-ականները նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես չեն եկել. «Սա կոնկրետ գործով է, օրենք մի՛ խախտեք, խնդրում եմ»: Շարմազանովն էլ հորդորեց կրքերը չթեժացնել, մեկ է, հանձնաժողովը ստեղծվել է:

Ի վերջո հաստատվեց: Քննիչ հանձնաժողովում լինելու է 11 անդամ՝ ՀՀԿ-ից՝ 5 անդամ, «Ծառուկյանը»՝ 3, «Ելքը»՝ 2, ՀՅԴ-ն՝ 1:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930