Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը եւ ՀՖՖ ՀԿ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա. իրավաբանական անձանց միության 23 անդամները միահամուռ ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Գործկոմի անդամ առաջադրվել են հետեւյալ թեկնածուները:
Արթուր Գագիկի Վանեցյան, ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ:
Արմեն Նիկողոսյան, լրագրող, 2017 թվականից ՀՖՖ նախագահի խորհրդական:
Արմեն Մելիքբեկյան, լրագրող, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու:
Կարեն Շաբոյան, «Յուքոմ» ընկերության վաճառքի տնօրեն, «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների շարժման համահիմնադիր եւ անդամ:
Արսեն Թորոսյան, ՀՀ առողջապահության նախարար:
Ժաննա Անդրեասյան, սոցիոլոգ:
Սուրեն Պապիկյան, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար:
Խաչատուր Ադումյան, համընթաց եւ գրավոր թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, 2007 թվականից «Առաջին հայկական ճակատ» հայկական երկրպագուների շարժման հիմնադիր անդամ, տարբեր ժամանակներում՝ ղեկավար կազմի, խորհրդի անդամ:
Արեն Մկրտչյան, ՀՀ վարչապետի օգնական:
Արթուր Օհանյան, իրավագետ, իրավաբան:
Ռուբեն Ռուբինյան, ՀՀ արտգործնախարարի տեղակալ:
Սուրեն Աբրահամյան, միլիցիայի գեներալ-մայոր, «Հանրապետություն« կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» կուսակցությունների դաշինք:
Հիրաչ Յագան, Երեւանի «Արարատ» ակումբի նախագահ:
Թովմաս Գրիգորյան, 2013 թվականից՝ ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ, 2017 թվականին հիմնադրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբը:
Մարինա Թաշչյան, 1997 թվականից աշխատում է ՀՖՖ-ում. 1997-2002 թթ.՝ ընդհանուր բաժնում, 2002-2004 թթ.՝ գլխավոր քարտուղարի օգնական, 2004-2018 թթ.՝ մասսայական ֆուտբոլի, 2011-2018 թթ.՝ ազգային հավաքականների բաժինների պետ, 2018թ. հունվարից՝ գործադիր տնօրենի տեղակալ, 2004 թվականից մինչ օրս՝ բաց զվարճալի ֆուտբոլի դպրոց ծրագրի ղեկավար, ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի կոմիտեի անդամ, ՀՖՖ կանանց եւ ֆուտզալի կոմիտեի անդամ, ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի նախագահ, ՖԻՖԱ- պատվիրակ:
Հակոբ Սիմիդյան, 2018 թ. մայիսից՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ