Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաշինյանին նման կոչերը չեն սազում, նա չպետք է վրիպի». Անահիտ Բախշյան

Սեպտեմբեր 13,2018 14:25

«Լուրեր են տարածվում, թե ընտրություններից հետո «Լույս» դաշինքն իր ձայներն ինչ-որ մեկին պետք է տա: Տխմար զրույցներ են դրանք»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու, անկուսակցական, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա կոչ հղեց ընտրողներին. «Ժողովուրդ ջան, «Լույսն» ունի իր դեմքը, առանցքը, սկզբունքները եւ դրանցով է ներկայանալու ավագանիում՝ որպես «Լույս» դաշինք: «Լույսը» մնալու է որպես «Լույս» դաշինք՝ ավագանու թիմում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:

Անահիտ Բախշյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենց հեղափոխության սատարող ներկայացնող որոշ քաղաքական ուժեր թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության մեխանիզմներ ունենալու նպատակով: Անահիտ Բախշյանը նշեց. «Չգիտեմ՝ որքանո՞վ էր այդ հայտարարությունն ուղղված մեզ, բայց Արամ Սարգսյանը երեկ պատասխանեց դրան: Նման հայտարարությունները չեն սազում մեր վարչապետին: Նա ուժեղ վարչապետ է, որը չպետք է վրիպի»:

Ապա Անահիտ Բախշյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխի բովանդակությունը, որտեղ նա ասում է՝ «հեղափոխականի գերագույն նպատակը պետք է լինի՝ չկրկնել այն սխալները, որոնց դեմ նա պայքարել է»: Տիկին Բախշյանն ընդգծեց. «Նա տասը տարի առաջ է դա գրել, մենք էլ՝ անընդհատ հիշեցնենք նրան այդ մասին, որովհետեւ լսում ենք «սեւ եւ սպիտակ» եւ «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930