Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նախագահին

Սեպտեմբեր 13,2018 14:09

Սեպտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:

ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ատեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»:

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդին, Օրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեա¬թերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ:

 

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930