Մի քանի օր առաջ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրություններ է ուղարկել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին, որոնք պարունակում են տվյալներ մի քանի համայնքներում՝ Շիրակում, Մարմաշենում, Հացիկում, Կապսում և Մայիսյանում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ նախապատրաստվում են նյութեր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ