«Ձայնագրության խոսակցության մեջ առանձնապես որեւէ կրիմինալ բան չեմ տեսնում, տարածածների մեջ եմ տեսնում: Բովանդակության մեջ բան չեմ տեսնում, աշխարհը շուռ չի եկել, սա աղմուկ է ոչնչից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Ըստ նրա, մի անհատ կարող է ունենալ սարքավորումներ ու ձայնագրել, թե ով է այդ անհատը, նա ասաց, որ չգիտի, չի ուզում որեւէ մեկի հանիրավի մեղադրել: Մեր դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը տվեց Քոչարյանի անունը՝ Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց. «Տվեց, էդ իր գործն է»: Ըստ Ցոլակյանի, մասնավոր խոսակցություն է, մի քիչ այլ բառեր են օգտագործում, դա ընդամենը «լեքսիկայի հարց է», կրիմինալ ոչինչ չկա: Հարցին՝ ուզես-չուզես կկալանավորեքը կրիմինալ չի՞՝ Ցոլակյանը պատասխանեց՝ չէ, որովհետեւ դատավորն էլ ասում է, որ չի ճանաչում ԱԱԾ պետին:
Aravot.am-ի հարցին՝ ռուսներից վախենալը ՀՀ ինքնիշխանության հետ հակասության մեջ չի՞ մտնում՝ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Վախենալ չի, զգուշանալ է, որը շատ կարեւոր է, ընդհանրապես դրա մեջ դրական բան եմ տեսնում, որ ԱԱԾ տնօրենն էդ խոսքն ասում է, որովհետեւ ՀԱՊԿ քարտուղարն է, պրոբլեմ է, պիտի էդ ձեւով չարվեր, ոնց արվեց»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ