Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ չնկարեցիր՝ բերեմ այստեղ կախեմ». դատավորը՝ «Սասնա ծռերի» անդամին

Սեպտեմբեր 13,2018 13:22

Ամառային արձակուրդներից հետո այսօր շարունակվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի» գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդառություն կատարելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ սպանությունների համար (գնդի գրավման եւ դրան հաջորդած օրերին 3 ոստիկան է զոհվել):

Արտուշ Գաբրիելյանը նիստը սկսեց իրեն բնորոշ անմիջականությամբ՝ հարցնելով, թե ամբաստանյալները ոնց են անցկացրել ամառային արձակուրդները: «Լավ հանգստացել ե՞ք»,-հետաքրքրվեց Արտուշ Գաբրիելյանը, ապա կատակեց մեղադրյալներից Արմեն Լամբարյանի հետ. «Լամբարյա՞ն, այդ ինչո՞ւ էիք առավոտ 09:30-ից հավաքվել դատարանի առաջ, շուտ չէ՞ր»:

Ապա Արտուշ Գաբրիելյանը կատակեց մեղադրյալներից Աշոտ Պետրոսյանի (լուսանկարում) հետ, որը գեղանկարիչ է: «Այդպես էլ նկարս չնկարեցիր՝ բերեմ այստեղ կախեմ…»,-ժպտալով ասաց դատավորը, Աշոտ Պետրոսյանն էլ պատասխանեց, թե՝ «տանը կկախեք»: «Չէ՜, տանը պետք չի»,-կրկին ժպտալով արձագանքեց Արտուշ Գաբրիելյանը:

Հետո դատավորին ներկայացվեց տեղեկանք այն մասին, որ մեղադրյալներից Տիգրան Սարգսյանը գտնվում է հիվանդանոցում եւ ստացիոնար բուժում է ստանում, ուստի պարզ չէ, թե նա երբ կկարողանա ներկայանալ նիստերին (այս գործով բոլոր ամբաստանյալները կալանքից ազատված են):

Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը դատավորին հայտնեց, որ նա Արցախյան պատերազմում վիրավորվել է, այդ իսկ պատճառով պարբերաբար բուժօգնության անհրաժեշտություն է առաջանում:

Տիգրան Սարգսյանի բացակայության պատճառով այսօրվա նիստն այսքանով սահմանափակվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930