Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնրադ Զաշտովտ. «Գաղտնալսման փաստը և դրա հրապարակումը ցույց են տալիս, որ կա ակտիվ ներքաղաքական պայքար ներկայիս իշխանությունների, նրանց նախաձեռնած քաղաքականության դեմ». «168 ժամ»

Սեպտեմբեր 13,2018 12:54

«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն արտահերթ քննարկվելու են ԵԽ ԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում», այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«168 ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը պարզաբանեց, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս հանձնաժողովում գաղտնալսման փաստի, դրա բովանդակության և դրան հաջորդած իրադարձությունների քննարկումը։ Նա նշեց, որ ներքին իրավիճակը Հայաստանում դեռ անկայուն է, թեժ, ինչը հեղափոխությանը հաջորդած փուլի համար բնորոշիչ հանգամանք է։

Նրա որակմամբ՝ գաղտնալսման փաստը և դրա հրապարակումը ցույց են տալիս, որ կա ակտիվ ներքաղաքական պայքար ներկայիս իշխանությունների, նրանց նախաձեռնած քաղաքականության դեմ։ Նպատակը, ըստ Զաշտովտի ցույց տալն էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները ու գործողությունները հակասում են, այսինքն՝ իշխանությունները պնդում են, որ չեն միջամտում արդարադատությանը, բայց կա միջամտություն, քաղաքական հետապնդում, և այլն։ «Բնականաբար, բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ։ ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում՝ դա այլ հարց է։ Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ գաղտնալսվել է ԱԱԾ ղեկավարը, ինչի հնարավորությունը պետք է չլիներ։ Հասկանալով հետհեղափոխական փուլի վտանգները, իշխանության խոցելիությունը, այս հնարավորությունը չպետք է վրիպեր իշխանությունների ուշադրության կենտրոնից»,- ասաց Զաշտովտը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930