Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը հորդորում է Ալեն Սիմոնյանին, որ ցուցմունք տա

Սեպտեմբեր 13,2018 12:50

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իր կարծիքով, գաղտնալսումը պլանավորվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրուցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ուրեմն թող գնա ու համապատասխան մարմիններին ցուցմունք տա, թե ով է գաղտնալսել: Նա պարտավոր է դա անել, եթե չի անում, ուրեմն գործ ունենք քաղաքական մանիպուլյացիայի, պոպուլիզմի ու դեմագոգիայի հետ: Եթե Ալեն Սիմոնյանն ունի փաստեր, ես կոչ եմ անում, պարոն Սիմոնյան, անհապաղ գնաք իրավապահ մարմիններին ներկայացրեք հաղորդում ու փաստեր»:

Ըստ Շարմազանովի, գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն ուզում են ստեղծել, որ մասնագիտական քննարկում լինի եւ շահարկումներ չլինեն. «Պետք է պարզել գաղտնալսման փաստը, ժամանակը, տեղը, թե ով է արել, դա դավադրություն է ՀՀ-ի դեմ, այստեղ ընդդիմություն-իշխանությունը կարեւոր չի: Պետական հարցերում ես պետական պաշտոնյա եմ, Փաշինյանին էլ եմ ասել»: Շարմազանովն ասաց, որ ինքն էլ է հեռախոսազրույցներ ունենում Փաշինյանի հետ, հիմնականում՝ անվտանգության հարցերով ու լուրջ խնդիր կա, եթե դա հայտնվի Ադրբեջանի ձեռքում:

Շարմազանովն ասաց, որ ձայնագրության բովանդակության հետ կապված վարչապետի հավաստիացումները, բացատրությունները իրեն համոզիչ չեն թվացել. «Այստեղ առնվազն կա իրենց օրենքներից վեր դասելու խնդիր, ի՞նչ է նշանակում ուզես չուզես՝ պետք է կալանավորես, ի՞նչ է նշանակում՝ երկու օր նստի, խելքի կգա, ի՞նչ է նշանակում ռուսների հետ հազիվ եմ բարիշել, ապեր, այսինքն, հանուն ռուսների, հանուն ամերիկացիների…բա ինքնիշխանությունից են խոսում, արժանապատվությունից են խոսում: Եթե կալանքի հիմքեր կան, թող կալանավորեն: Եթե այդ ամենն աներ Գորիկ Հակոբյանն ու Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը երեկ էս Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողի: Հիմա ի՞նչ է փոխվել, ընկե՛ր, վերանանք անձերից, ես ոչ Արթուրի հետ Վանեցյան խնդիր ունեմ, ոչ Սասունի հետ Խաչատրյան խնդիր ունեմ, ոչ Փաշինյանի հետ, որեւիցե մեկի հետ էս երկրում խնդիր չունեմ»:

Շարմազանովը մեջբերեց ՄԻՊ-ի հայտարարությունը, որ մարդուն ոչ թե պետք է կալանավորես, որ ցուցմունք տա, այլ կոնկրետ փաստերի վրա պետք է կալանավորես, ոչ թե ասես՝ Խաչատուրովին կալանավորենք, երկու օր հետո խելքի կգա»:

Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետը երեկ խորհրդարանում մանրամասն բացատրեց այդ դրվագը՝ Շարմազանովն արձագանքեց. «Վարչապետը չներկայացրեց, երեկ խորհրդարանում տվել է քաղաքական մանիպուլյացիա, շատ հմուտ գործիչ է վարչապետը, բարձր, high level գործիչ է, ֆռռացնում է իրեն ինչ պետք է»:

Շարմազանովն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունները՝ բոլորին ասֆալտին պառկեցնելու մասին խոսում է նրա մասին, որ երկրում եկել են քաղաքական տեռորի ժամանակները: Մեր դիտարկմանը, որ Փաշինյան ասաց՝ ժողովուրդը կպառկացնի՝ Շարմազանովն արձագանքեց. «Տենց բան չկա, ժողովուրդը կարող ա ասում ա գնդակահարեք, էս պետությո՞ւն է, թե՞ ինչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930