Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյանը՝ Քոչարյանի գնահատականի մասին, որ երկրում նոր բռնապետ կա

Սեպտեմբեր 13,2018 12:28

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ նոր բռնապետ է ՀՀ-ում հայտնվել: Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այդ առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց. «Իմ հանդիպումը վարչապետի, ՄԻՊ-ի, նախագահի հետ հետեւում եք, բոլոր հանդիպումներից հետո, այդ թվում եւ վարչապետի հանդիպումից հետո հիմնական շեշտը, որ ես դնում եմ, միշտ պնդում եմ, որ մենք անցած տարիների ընթացքում ունենք դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով եւ հետադարձ քայլեր անելու իրավունք չունենք»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի գնահատականներին ու հարցին՝ Փաշինյանին բռնապետ համարո՞ւմ եք՝ Արա Բաբլոյանն ասաց, որ երեկ թույլ է տվել, որ վարչապետն իր խոսքն ավարտի, որ դա ոչ թե տեղի ունենա միտինգի ժամանակ, այլ՝ ԱԺ-ում. «Նման լուրջ հարցերի շուրջ մենք պետք է քննարկենք, հարցեր բարձրացնենք ու պատասխաններ ստանանք այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են»:

Հարցին՝ երկրում բռնապետության վտանգ տեսնո՞ւմ եք՝ Արա Բաբլոյանը պատասխանեց, որ «Մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում տեղի չունենան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930