Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնալսումը պլանավորվել է երկրորդ նախագահի կողմից». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 13,2018 12:21

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը գտնում է, որ արդեն փրփուրներից են կախվում՝ գաղտնալսումներ անելով ու հրապարակելով: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ բացառում, որ վաղը էլի ինչ-որ ձայնագրություններ կհայտնվեն, երեկվա հարցուպատասխանից նման միտումներ տեսնում եմ՝ իրենց տրամադրություններից ելնելով: Ըստ իս, պլանը եղել է հետեւյալը, որ նման բան է ի հայտ գալիս, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը հրաժարական են տալիս, քիչ անց հայտնվում է մի ուրիշ ձայնագրություն, որը վերաբերում է ինձ կամ պարոն Փաշինյանին ու հարց է հնչում՝ բա դո՞ւք ինչի հրաժարական չեք տալիս: Մենք այնքան բաց ենք: Այո, ես դիմում եմ դատավորներին ու ասում եմ՝ դուխով եղեք, եթե օրենքն ասում է, որ կալանքը պետք է լինի խափանման միջոցը, ուրեմն դա արեք»:

Նա վստահեցրեց, որ սա վաղուց պլանավորված ծրագիր է եղել՝ իրենց դեմ: Թե ո՞վ է պլանավորել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իմ կարծիքով պլանավորվել է երկրորդ նախագահի կողմից, երկրորդ նախագահի փաստաբանների կողմից, որովհետեւ ես քաղաքական թիմ այնտեղ դեռեւս չեմ տեսել, տեսել եմ մի քանի փաստաբան, փաստաբան ասելով՝ նկատի չունեմ մարդիկ, ովքեր ներկայացնում են նրան դատարաններում, տեսնում եմ մարդկանց, ովքեր հիմա զբաղված են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությամբ այդ թիմն է եւ դրան միացել է ՀՀԿ-ն՝ այլընտրանք չունենալով»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, ՀՀԿ-ն միանալու է Քոչարյանին՝ իրենց դեմ պայքարելու. «Թող որեւիցե մեկը փորձի ՀՀ քաղաքացիների դեմ…մի անգամ կրակեցին ժողովրդի վրա, թող որեւիցե մեկն ասի, որ դա տեղին էր, ասի, որ ինքը կապ չունի ու պետք է ներողություն խնդրեն, էդ ինձնի՛ց պետք է ներողություն խնդրեն, որ մենք փողոցում ականատես ենք եղել մարդկանց ծեծուջարդին, թիկնապահներին զենք բաժանելուն ու մեր ոստիկանների վրա կրակելուն: Թող իրենք մեզնի՛ց ներողություն խնդրեն, որ իրենք 2008-ին Սերժ Սարգսյանին արյունով դարձրեցին ՀՀ նախագահ եւ հետո տեսանք, թե ինչ եղավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930