Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց. «Հակահեղափոխություն, իհարկե, չի լինելու։ Սա իմ անձնական կարծիքն է». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 13,2018 12:01

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

– Տիկին Մակունց, ի՞նչ եք կարծում, հակահեղափոխությունն այսօր ի՞նչ շանսեր ունի։

– Գիտե՞ք, հիմա գտնվում ենք մի կետում, որտեղից հետդարձի ճանապարհ չկա։ Մենք արդեն իսկ թավշյա հեղափոխության օրերին թելադրել ենք մի մշակույթ, որից հետադարձ ճանապարհ մենք՝ որպես միասնական ուժ, չենք թողնելու, որ լինի։ Երբ որեւէ բան նվաճում ես, եւ դա հաջողվում է քեզ անել ամենախաղաղ կերպով՝ ցնցելով աշխարհը, ինքնավստահություն ձեռք բերելով եւ հավատալով սեփական ուժերին, դրանից հետ կանգնելու հավանականությունն ուղղակի իրատեսական չեմ համարում։ Հակահեղափոխություն, իհարկե, չի լինելու։ Սա իմ անձնական կարծիքն է։ Մենք շարունակելու ենք գործել նույն ոգով, նույն տրամադրվածությամբ եւ իրավական դաշտի շրջանակներում՝ խստորեն հետեւելով օրենքներին։

– Հետաքրքիր է՝ անդամագրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի՞նչ ստացաք, դա Ձեզ ի՞նչ տվեց, կուսակցական լինելը կարո՞ղ է ի նպաստ մշակույթի լինել։

– Գուցե շատերին հայտնի չէ, ասեմ, որ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից եմ, եղել եմ դրա ստեղծման հիմքերում։ Այդ ժամանակ կուսակցությանը չեմ անդամագրվել մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ որովհետեւ աշխատանքս թույլ չէր տալիս ինձ ակտիվ քաղաքական գործունեություն վարել, իսկ նախարարի պաշտոնն արդեն քաղաքական է։ Բացի այդ՝ հիմա կա թիմային աշխատանքի գործոնը։ Կարճ ասած՝ անդամագրվելով կուսակցությանը՝ ֆորմալ առումով ամրագրել եմ իմ պատկանելությունը թիմին։

-Ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին բավական քննադատեցին «Հանրապետական» կուսակցությանն անդամագրվելու համար։ Հիմա, կարծես, Դուք եք նույն ճանապարհով գնում։

– Համեմատությունն այս պարագայում մի փոքր տեղին չէ, քանի որ, ինչպես նշեցի, ես ի սկզբանե եղել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքերում։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930