Լրահոս
Օրվա լրահոսը

Սա անսահման ցինիզմի «մաստեր կլաս» է, սա լկտիության «վիշի պիլոտաժ» է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 13,2018 11:51

Աբսուրդի գագաթնակետը, անխոս, Ռոբերտ Քոչարյանի հայտնած մտքերն էին երեկ տված հարցազրույցում։ Նա որոշել էր ժողովրդավարության ու պարկեշտության դասեր տալ։ Ասում էր՝ գաղտնալսման սկանդալից հետո «յուրաքանչյուր երկրում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական երկրում նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է հրաժարական տային, ներողություն խնդրեին հասարակությունից»։

Քոչարյանը, բնականաբար, չասաց, թե ինչ պետք է աներ այն մարդը, որի թիկնապահները սրճարանի զուգարանում դաժանորեն ծեծելով մարդ են սպանում միայն այն բանի համար, որ նա հանդգնել է ասել «պրիվետ Ռոբ»։

Նա չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որի թիկնապահները մարդ սպանելուց հետո նույնիսկ մեկ ժամ չեն անցկացրել անազատության մեջ։

Չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որը նույնիսկ կեղծ ցավակցություն կամ ափսոսանք չի հայտնում սպանության կապակցությամբ, այլ չափազանց «նրբանկատորեն» ասում է ափսոս, սպանած չլինեին ես իրեն մի երկու բան կասեի։

Մայրաքաղաքում իր ու իր թիմի դեմ դուրս եկած խաղաղ ցուցարարներին գնդակահարելու կապակցությամբ մինչեւ օրս նույնիսկ ափսոսանք չհայտնած անձը հանդգնում է պարկեշտության մասին խոսել։

Մի խոսքով, ասել սա աբսուրդ է՝ կնշանակի ոչինչ չասել։ Աբսուրդը չափազանց դիվանագիտական բնորոշում է: Սա անսահման ցինիզմի «մաստեր կլաս» է, սա լկտիության «վիշի պիլոտաժ» է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930