Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին պլան է գալիս ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալը. «Փաստ»

Սեպտեմբեր 13,2018 11:27

«Մեզ այս ընտրություններում ուղղակի հաղթանակ չէ, որ անհրաժեշտ է, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլ յացիա»: Սա Նիկոլ Փաշինյանի՝ Դավիթաշեն համայնքում ավագանու ընտրության քարոզարշավային հանրահավաքի ելույթից մի հատված է: Նշված տողերին նախորդել էին նրա խոսքերն այն մասին, որ Հայկ Մարությանը ճիշտ էր՝ կան սև ու սպիտակ ուժեր, և ավագանու ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության պայքար է: Փաշինյանը նաև թափանցիկ ակնարկներ արեց՝ մատնանշելով իր որոշ կողմնակիցների ու կոալիցիոն համարվող գործընկերների, որոնք, ըստ Փաշինյանի, այժմ բանակցությունների մեջ են հակահեղափոխական ուժերի հետ:

Հասկանալի է, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրության հրապարակումը համացանցում արժանանալու էր իշխանության և անձամբ Փաշինյանի կոշտ արձագանքին: Քարոզարշավային հանրահավաքը դարձավ այդ արձագանքի հարթակը:

Հանրահավաքում հնչեցված այս մտքերը, որքան էլ ունենան հասկանալի դրդապատճառներ, ամեն դեպքում մի շարք խնդրահարույց հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ պարզվում է, որ իշխանությունը հակահեղափոխական և սև ուժեր համարում է ոչ միայն նախկին իշխանությանը, որոնք ֆորմալ առումով այս ընտրություններին չեն մասնակցում, այլ այն մյուս բոլոր ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին: Երկրորդ և ամենակարևորը՝ հեղափոխության առաջնային օրակարգերից մեկը՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը նոր ընտրական օրենսգրքով, փաստացի մղվում է երկրորդ պլան, իսկ առաջին պլան է գալիս ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստանալը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ <> օրաթերն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանին, դա անում է ընդգծված համակրանքով։ Նրա ամեն արտահայտությունը, ամեն ժեստը դնելով մանրադիտակի տակ, ակնհայտ փորձ է արվում վարչապետին ներկայացնել վատ լույսի ներքո։ Արդյո՞ք Փաստ-ի խմբագրությունն այդպես էր վարվում նախկին իշխանության ժամանակ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930