Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որևէ խնդիր չկա ԵԽԽՎ-ում մեր հարցերը քննարկելու հետ կապված, թող գան ստուգեն ու տեսնեն՝ ինչ ֆանտաստիկ երկիր ունենք. «Ժամանակ»

Սեպտեմբեր 13,2018 11:11

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց՝ մտահոգվելու առիթ չկա. «Հայաստանը ԵԽԽՎ անդամ է, եթե մեր կառույցում քննարկվելու է մի հարց, որը բարձրաձայնվել է և խնդրահարույց է՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե մենք ամեն ինչ անում ենք օրենքով, օրենքի տառին համապատասխան։ Շատ լավ, թող քննարկեն, վերջում էլ գան այն կարծիքին, որ Հայաստանը օրինապաշտ երկիր է ու ուրիշներին էլ կոչ անեն, որ Հայաստանից պետք է սովորել»։

Թևան Պողոսյանը շարունակում է. «Եթե մենք ամեն ինչ անում ենք այն արժեքների հիման վրա, որն ընդունել ենք և որը մեզ դրդեց դիմենք ու դառնանք ԵԽԽՎ անդամ, իսկ մենք դիմել ենք ու անցել սկզբնական մոնիթորինգները, արժանացել ենք անդամակցության ու հնարավորություն ունենք բոլոր խնդիրները բարձրացնել, ապա ի՞նչ խնդիր կա։ Մեկ անգամ չէ, որ ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդգրկված ընդդիմադիր քաղաքական գործիչները բարձրացրել են իրենց մտահոգությունները, որովհետև ցանկանում էին, որ Հայաստանը փոխվի ու դառնա ժողովրդավարական երկիր։ Հիմա ի՞նչ խնդիր պետք է լինի, որ մեկ անգամ ևս բարձրաձայնենք, թող գան մոնիթորինգ անեն ու ասեն՝ այս ինչ ֆանտաստիկ երկիր է Հայաստանը»։

Այն, որ Հայաստանի խորհրդարանն ունի մեծամասնություն, որը ներկայացնում է իշխանությունների տեսակետին հակառակ մոտեցումները, ըստ մեր զրուցակցի՝ մտահոգվելու առիթ չպետք է տա. «ԵԽԽՎ-ում ամեն դեպքում 2-3 ձայն է։ Լոբբիստական խնդիրները մեզ մոտ միշտ ծագել են Ադրբեջանի, Թուրքիայի դերակատարումներից, հիմա ուզում եք ասեք, որ այսօրվա դրությամբ ՀՀ պատվիրակները նպաստել են, որ ադրբեջանական ու թուրքական լոբբիստական կազմակերպությունները Հայաստանի մասին վատ զեկույց կազմե՞ն, թե՞ բարձրաձայնել են ՀՀ ներքին կյանքում խնդիրներ, որտեղ առնվազն իրենց կողմից կասկածներ կան։ Եթե այդ մտավախությունը կա՝ թող բարձրացնեն, կգան կստուգեն ու կստանանք պատասխանները»։

Մարիամ Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930