Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաշխարհային սովը շարունակում է տարածվել. ՄԱԿ-ի նոր զեկույց

Սեպտեմբեր 13,2018 10:42

«Ես միշտ մայրիկիս օգնում եմ կերակուր պատրաստելիս. ես աղն եմ ավելացնում»,- ասում է 4-ամյա Ավետը՝ նշելով, որ ուտել շատ է սիրում: «Մայրիկս միշտ ինձ ասում է, որ մենք շատ քիչ աղի կարիք ունենք, ընդամենը մեկ պտղունց»:

Ավետին հանդիպեցինք մանկապարտեզում, ուր գնացել էինք՝ պարզելու՝ ինչ գիտեն երեխաներն աղի մասին: Նա ինձ զարմացրեց. չնայած իր տարիքին՝ նա բավականին տեղեկացված էր ու անգամ գիտեր, որ իր մեկամյա քրոջ ճաշիկներում աղ չպետք է ավելացնի:

Պատկերացնու՞մ եք՝ մի պտղունց աղը կարող է օգնել կարևոր խնդիրներ լուծելու հարցում: Աղը հաստատուն կերպով յոդով հարստացնելով՝ Հայաստանն արդեն մեկ տասնամյակ է՝ հաղթահարել է օրգանիզմում յոդի անբավարար քանակի խնդիրը՝ պաշտպանելով նորածիններին ուղեղի հնարավոր վնասներից և IQ-ի նվազումից:

Յոդացված աղ

Քսան տարի առաջ Հայաստանում յոդի անբավարարության խնդիր կար: 1995թ.-ին Առողջապահության նախարարությունը, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, հետազոտություն իրականացրեց, որը ցույց տվեց, որ լեռնային շրջաններում հղի կանանց 50%-ը և դպրոցահասակ երեխաների 40%-ը վահանաձև գեղձի խնդիրներ ունեն: Պարզվեց նաև, որ ազգային մակարդակում յուրաքանչյուր երրորդ հղի նույնպես այդ խնդիրն ունի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության նախարարության՝ աղը յոդով հարստացնելու աշխատանքները սկսվեցին 1997թ-ից: Ազգային արտադրողը՝ «Ավան աղ»-ը, յոդացված աղը պարտադիր դարձնելու կառավարության որոշումից նույնիսկ ավելի շուտ սկսեց յոդով հարստացնել հասարակության սպառման իր ողջ արտադրանքը: Ութ տարի անց՝ 2005թ-ին Առողջապահության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Յոդի գլոբալ ցանցի հետ Հայաստանի բոլոր մարզերում, բացառությամբ Վայոց ձորի, կրկին ազգային հետազոտություն իրականացրեց: Հետազոտությունը փաստեց, որ Հայաստանում յոդի յուրացումը կրկին բավարար մակարդակ ունի, և արդեն 2006թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Հայաստանում յոդի անբավարարության խնդիր այլևս չկա:

Տասը տարի անց՝ 2016-2017 թթ-ներին Առողջապահության նախարարությունը ազգային հետազոտություն իրականացրեց Հայաստանի 13 քաղաքներում: Արդյունքները նույնպես փաստեցին, որ յոդի անբավարարության խնդիրն այսուհետ կարելի է լուծված համարել:

Յոդի անբավարարություն

Յոդի անբավարարությունը կանխարգելելի մտավոր հետընթացի հիմնական պատճառն է: Այն հիմնականում վտանգավոր է հղիության ժամանակ և վաղ մանկական տարիքում: Ավելին, յոդի նույնիսկ աննշան անբավարարությունը կարող է հանգեցնել սովորելու կարողության նշանակալի նվազման:

Այս ամենն իմանալով՝ իսկապես ուրախ ենք, որ Ավետը և Հայաստանում բոլոր երեխաներն օգտագործում են յոդացված աղ: Երբ մանկապարտեզում հետաքրքրվում էինք աղի օգտագործման մասին, պարզվեց, որ տկն Հասմիկը, ով արդեն 28 տարի մանկապարտեզում խոհարար է աշխատում, օրական 200 երեխայի համար կերակուր է պատրաստում: Ի դեպ, Ավետն արդեն ասել էր, որ տկն Հասմիկը շատ համեղ է պատրաստում: Որոշեցինք մանկապարտեզում աղի օգտագործման մասին հարցնել տկն Հասմիկին:

«Հիշում եմ՝ երբ դեռ նոր էի սկսել մանկապարտեզում խոհարարի աշխատանքս, մենք սովորական աղ էինք օգտագործում: Բայց արդեն 15 տարի կլինի, ինչ միայն յոդացված աղ ենք գնում: Ուրախ եմ, որ ինձ հայտնեցիք երեխաների առողջության համար յոդացված աղի կարևորության մասին»,-ժպտալով պատմեց տկն Հասմիկը:

Ծրագրի հաջողությունը և տարածելու արժանի փորձը

Յոդի գլոբալ ցանցը Աղը յոդով հարստացնելու հայաստանյան ծրագիրը հայտարարել է որպես հաջողված ծրագիր և տարածելու արժանի փորձ: «Այս ծրագիրը հաջողվեց կազմակերպությունների և Հայաստանի ղեկավարության արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- նշված է Յոդի գլոբալ ցանցի 45-րդ պարբերականում:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930