Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան: Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այցի հստակ օրը դեռ որոշված չէ:
«Ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը:
«Իզվեստիա»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին Պուտինը ծրագրում է մեկնել Ադրբեջան:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոմերսանտին» տված հարցազրույցում նա ասել էր, որ առաջիկայում նախատեսվում են փոխադարձ պաշտոնական այցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ