Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն՝ Վերնիսաժում եւ ամենուր

Սեպտեմբեր 13,2018 14:00

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերով շապիկներն ու գլխարկները կայծակնային արագությամբ տարածվեցին: Փաշինյանի դիմապատկերն ու «Դուխով»-ը հեղափոխության խորհրդանիշ դարձան: Երբ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից աղմկահարույց բացահայտումներ էր անում, ԱԱԾ-ի հանդեպ հանրության վստահությունը կտրուկ բարձրացավ, ԱԱԾ-ն եւս դարձավ խորհրդանիշ: Վերնիսաժում ԱԱԾ գրառմամբ շապիկներ ու գլխարկներ են վաճառվում, բայց այլ հարց է՝ թույլատրելի՞ է շարքային քաղաքացուն կրել դրանք:

Երեկ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսված ձայնագրությունը հրապարակվեց, որից հետո հանրության շրջանում կասկածներ ու մտահոգություն առաջացան ԱԱԾ-ի աշխատանքի շուրջ: Այդ ձայնագրության հրապարակմամբ փորձ էր արվում վարկաբեկել ԱԱԾ-ին:

ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի ղեկավարները երեկ հայտարարեցին՝ իրենք տիրապետում են այնպիսի տեղեկությունների ու փաստերի, որ ոմանք փորձում են իրենց թուլացնել, վախեցնել, որպեսզի գործը կիսատ թողնեն: Խոսքը Մարտի 1-ի բացահայտման մասին է, եւ ոչ միայն: Այս կառույցների ղեկավարների երեկվա բացահայտումներն իսկական «հակահարված էին»: Վանեցյանն ասաց՝ քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի դեմ ՝ փողերի լվացման մեղադրանքով. «Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է»:
Մարտի 1-ի գործով ՀՔԾ պետն էլ կարեւոր հայտարարություն արեց. «Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից»:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

12.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930