Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում Քոչարյանի վերադարձը չի արագանա». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 12,2018 22:55

«Եթե կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ փաստը կխթանի այն գործընթացը, որ Ռոբերտ Քոչարյանը չդատվի, ապա ասեմ, որ սխալվում եք: Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի միայն»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց «Հանրապետություն« կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:

Սարգսյանն անդրադարձավ կարծիքներին, թե Զեյնալյանի՝ քաղաքապետ դառնալու պարագայում նպաստավոր պայմաններ կստեղծվեն Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու համար. «Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում հակահեղափոխության վտանգ չկա: Դրանով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը չի արագանա»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի աղմկահարույց խոսակցության գաղտնազերծմանը՝ Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ հեղինակները պետք է պատժվեն. «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է մտածի վարչապետի եւ Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930