Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է պատճառը, որ ԵԽ կոնգրեսը հրաժարվել է դիտորդական առաքելություն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններին

Սեպտեմբեր 12,2018 22:20

«Մենք չենք ուզում հրավերի նախագահական մակարդակ, մեզ պետք է երաշխիք, որ մեր դիտորդները կունենան մուտք ընտրական կենտրոններ: Որ պետական մարմինն այդ երաշխիքը տա, նորմալ է,  որ ինքն էլ ուղարկի հրավերը»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ ԵԽ կոնգրեսը դրական չի արձագանքել ԿԸՀ-ի՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները դիտարկելու համար ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանն ուղղված հրավերին, այսպես պատասխանեց ԵԽ կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը:

ԵԽ կոնգրեսի գլխավոր քարտուղարը նշեց, թե չմասնակցելը եղել է նաև հնարավորությունների բացակայության հարց ու պարզաբանեց. «Այդ նույն շաբաթ կիրակի ընտրություններ կան նաև Բոսնիա և Հերցեգովինայում: Մենք չենք կարող միաժամանակ երկու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել: Սա է պատճառը, որ մենք ՀՀ ԿԸՀ նամակին դրական պատասխան չենք տվել: Մենք ցավում ենք, բայց չենք կարող ներկա լինել և դիտորդական առաքելություն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններին»:

Անդրեաս Կիֆերի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ վաղվա «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930