Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՕԵԿ-ը սատարել է հեղափոխությանը, քանի որ ուզում էինք իրական հեղափոխություն, ոչ թե իմիտացիոն». Մհեր Շահգելդյան

Սեպտեմբեր 12,2018 21:30

«Մենք շարունակելու ենք  սատարել կոռուպցիայի դեմ պայքարին, այն դրական բաներին, որ երկիրը պիտի մաքրվի»,- Մերգելյանի հրապարակում ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այսօր քայլարշավ անցկացրեց Արաբկիր վարչական շրջանում, որին հաջորդեց ամփոփիչ հանրահավաքը:

Մհեր Շահգելդյանն արաբկիրցիներին կոչ արեց ընտրել ՕԵԿ ավագանու թեկնածուներին, նրանցից էլ հետագայում պահանջել:

Քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ հեղափոխությունից հետո Երևանի ավագանու ընտրություններն առաջինն են ու հույս հայտնեց. «Մինչև այժմ անցկացված ընտրություններում չի արտահայտվել ժողովրդի ձայնը: Այսօր այդ հնարավորությունը կա, և ուզում եմ իմ վստահությունն արտահայտել, որ ընտրությունները կանցնեն մաքուր, մարդիկ կքվեարկեն՝ գնահատելով ծրագրերը»:

Մհեր Շահգելդյանը, ինչպես յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, շեշտեց՝ աղբահանությունը լավ չի կազմակերպվում Երևանում: Այնուհետև հայտարարեց. «Կներեք՝ որտեղ մտնում ենք զիբիլանոց է դարձել»: Այնուհետև բարձրացրեց սոցիալական, համայնքային բնակարանաշինության անհրաժեշտության հարցը:

Քաղաքի ցեմենտ-բետոն-ասֆալտից ու քիչ կանաչ տարածքներից ևս դժգոհեց Մհեր Շահգելդյանը ու մտահոգություն հայտնեց, որ այդ պատճառով Երևանի կենտրոնում երեխաների թոքային հիվանդությունները շատացել են:

Ելույթներով հանդես եկան նաև ՕԵԿ ավագանու թեկնածուները: Ավագանու թեկնածու Ալեքսեյ Ներսիսյանը հայտարարեց. «Ինձ համար ավագանին մեծ պատասխանատվություն է: Ավագանին պետք է ծառայի իր համայնքի բնակչությանը և լուծի խնդիրներ»:

Եզրափակելով խոսքը Մհեր Շահգելդյանը հավաստիացրեց՝ ՕԵԿ-ը սատարել է հեղափոխությանը, քանի որ ուզում էին իրական հեղափոխություն, ոչ թե իմիտացիոն. «Ուզում էինք, որ Հայաստանը ժողովրդավար երկիր դառնա: Մենք շարունակելու ենք  սատարել կոռուպցիայի դեմ պայքարին, այն դրական բաներին, որ երկիրը պիտի մաքրվի: Դրա հետ միասին մենք մեր տեսակետն ենք պահպանում, չենք նույնանում և մեր մոտեցումներով գնալու ենք առաջ՝ շարունակելով սատարել հեղափոխության գաղափարախոսությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930