«Ժողովրդավարական ուղի» կուսակցության Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը Շենգավիթ համայնքում նախընտրական քարոզարշավի էր դուրս եկել: Նա իր մոտ 10 համակիրների հետ նախընտրական բուկլետներն էր բաժանում անցորդներին. Ոմանք հետաքրքրությամբ դրանք վերցնում էին, ոմանք էլ՝ հրաժարվում:
«Սիրուն աղջիկ, իմ բուկլետը…», մի երիտասարդ աղջկա այս խոսքերով փոխանցեց իր բուկլետը Գասպարյանը: Մի ծերունու էլ, որը ակնոց էր կրում, կրկին իր նախընտրական բուկլետը փոխանցելիս Գասպարյանն այսպես դիմեց. «Վերցրեք կարդացեք, աչքերդ եթե չի տեսնում…»
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողների հետ զրույցում Մանուել Գասպարյանը խոսեց աղբահանությունից: Անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրին՝ ասաց. «Ես կարծում եմ՝ արդեն վաղ է, եկել է այն պահը, որ պետք է փակվի այդ աղբանոցը եւ վերածվի… կլինի դա բիզնես ծրագրեր իրենց կողմից, մեր կողմից, քաղաքապետարանի կողմից անվարձահատույց, ընդամենը դա պետք է փակվի, մի այլ վայր գտնվի, որ հանրությանը այդ գարշահոտը անգամ առողջական խնդիրներ չի առաջացնի: Եվ նուբարաշենցին, ինքը մեղավոր չի, որ սոցիալական ծանր պայմանից դրդված այդտեղ է ապրում, ոչ թե Օպերայի տարածքին հարակից բնակավայրերում»:
Ապա` Գասպարյանը կրկին անդրադարձավ շենքերի սեյսմակայունությանը, ասելով՝ ցանկալի է, որ դրանք ամրացվեն. «Քանի որ դա կապիտալ շինարարություն է, բոլորս քաջ գիտակցում ենք, թե դա քաղաքապետարանի համար ինչ մեծ ծախս է պահանջում: Բայց այն շենքերը, որոնք հնարավոր չէ ապահովել անվտանգությունը, ես կարծում եմ որոշ շենքեր պետք է քանդվի, բնակիչներին հատկացվի նոր բնակարաններ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ