Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաներն են սպանել». Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը. forrights.am

Սեպտեմբեր 12,2018 19:07

forrights.am. «Տղուս «Սասնա Ծռեր»-ը չեն սպանել, ոստիկաններն են սպանել։ Ճիշտը տենց ա, վերջում հենց տենց էլ բացվելու ա»,- Forrights-ի հետ զրույցում անսպասելի հայտարարեց ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։

Նա հստակ համոզմունք հայտնեց, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից եւ ոչ ոք չէր կարող նշանառության տակ վերցնել ոստիկանական մեքենայի մեջ գտնվող որդու եւ մահացու կրակոց արձակել նրա ծոծորակին.

«Ոչ մեկս էլ էդքան միամիտ չենք։ Նայում ես «կռիշն» էն կողմ, իմ տղեն՝ «պլյոնկած» ապակիներով մեքենայում, ո՞վ տեսավ տղուս գլուխը, որ եկավ ու ծոծորակից կրակեց։ Էնքան ուղիղ, որ տղես տեղում մնաց»,- նշեց Վահրամ Տեփանոսյանը։

Forrights-ի այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում ոստիկանների կողմից Յուրայի սպանությունը, պարոն Տեփանոսյանը հայտարարեց՝ որդին չի ենթարկվել վերադասի կողմի տրված անօրինական հրամաններին։

Հիշեցնենք, որ 30-ամյա Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին։ Յուրիի երրորդ երեխան՝ Կարենը, հոր սպանվելու ժամանակ ընդամենը վեց ամսական էր։ Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին։

 Ռոզա Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930