Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պիտի հույս ունենայի, որ վարչապետը, երբ ելույթ է ունենում որպես վարչապետ, դա աներ ոչ թե կուսակցական հարթակներից»

Սեպտեմբեր 12,2018 17:41

Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Եկմալյան 6 հասցեի այգու բարեկարգումն ու խնամքն էր կազմակերպել:

Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա երեկ բացահայտված ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի աղմկահարույց գաղտնալսմանը, եւ ի՞նչ կարծիք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ՔՊ-ի նախընտրական հանդիպման ժամանակ տված հանձնարարականի մասին՝ «ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հանձնարարում եմ ռեյդեր իրականացնել, բոլոր օլիգարխների թիկնազորին պառկեցնել ասֆալտին»:

Հովհաննիսյանն ասաց. «Դա պետական անվտանգության ահազանգ է, որը թույլ է տալիս հաստատել, որ կամ ներսից, կամ դրսից կա այնպիսի ազդեցություն, հսկողություն, որը վտանգում է մեր ինքնիշխանությունը»: Հովհաննիսյանի խոսքերով՝ մինչեւ իրավապահները կբացահայտեն եւ հաշվետվություն տան, մենք պետք է ընդունենեք մեր ներքին թուլությունը. «Պիտի բացառենք քաղաքական հետապնդումները եւ մեր քաղաքական այրերը պետք է պաշտպանված լինեն: Եվ դրա համար ես կարծում եմ՝ առավել քան զգացմունքայնության, ավելի քան ցուցադրական մոտեցումներին պետք է պետական հանդարտ, համապարփակ մոտեցում: Մենք ողջունում ենք նոր Հայաստանի սկզբունքները, բարեփոխումները դեպի հակակոռուպցիոն, ազատ հասարակություն, ուզում ենք դա շարունակվի: Բայց այդ շարունակման ճանապարհն անցնում է միմիայն համահայկական ուժերի շարունակ իրացման միջոցով, ոչ թե կուսակցական պայքարի միջոցով: Ես պիտի հույս ունենայի, որ վարչապետը, երբ ելույթ է ունենում որպես վարչապետ, դա աներ ոչ թե կուսակցական հարթակներից, ընտրությունների համատեքստում, այլ դա աներ պետական միջոցներով՝ վարչապետարանից, եւ խոսքը լիներ ոչ թե միտինգում հռետորաբանություն, հրապարակին անհրաժեշտ եւ հաճելի խոսք, բայց պետք է լինի կանխող գործողություն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կուսակցական ամբիոնը չէր օգտագործի պետական առաջադրանք տալու, բայց, այո, իրական գործերը պետք է զեկուցվեն ժողովրդին. «Բայց մենք տեսնում ենք, որ այդ տեսակ գործողություններն ինչպես են խոցելի դարձնում պետական համակարգը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության մեջ կա՞ր ճնշում դատավորի վրա եւ կա՞ր արդյոք վարչապետի՝ ճնշումը, ազդեցությունը իրավապահ մարմինների վրա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն ինչ որ արվում է, այնպես չէ, որ օդից պոկված է: Դրանք կոնկրետ ապացույցների հիման վրա էին, բայց կար որոշ անհետեւողականություն, ցուցադրականություն: ԱԱԾ ղեկավարը դա ընդունել է, եւ հիմա ասել է, որ պիտի վերադառնա բնականոն գործառույթներին: Մենք իրավական շրջանակներում բոլոր ապացույց ունեցող անձանց կբերենք հաշվետվողականության դաշտ…Իմ քաղաքացիական իրազեկվածությունն ապահովել եմ լրատվամիջոցների միջոցով, ես ինքս չեմ լսել ձայնագրությունը, որովհետեւ դա իմ լսելիքը չէ: Եթե այնտեղ կար դատավորի, գործադիր իշխանության եւ անվտանգության մարմինների միջեւ երկխոսություն, դա արդեն մեկնարկային խախտում է, անկախ բովանդակությունից»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930