«Իրավիճակը կայուն է, անհանգստանալու առիթ չկա»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հերթական գնդակոծության դեպքին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է անում. «Մեր զինված ուժերն արձագանքում են դրանց, և իրավիճակը կայունանում է»: Ըստ Դավիթ Տոնոյանի՝ հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները հաճախանում են, երբ գյուղատնտեսական կամ ինժեներական աշխատանքներ են ընթանում: «Երբեմն էլ ուղղակի կրակում են»-նկատեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Տոնոյանը՝ Բաղանիսի գնդակոծության մասին. «Իրավիճակը կայուն է: Կայուն կրակում են»:
– – –
ՀԱՊԿի ականջը կանչի: Խաչատուրովի համար իրար էին անցել, թէ «հասէք, փրկէք, հայերը մեր պատիւը գետնով տուեցին»: Բայց որ մէկ շաբաթ շարունակ ՀԱՊԿ անդամ երկրի վրայ են կրակում, դրանից ՀԱՊԿի հեղինակութիւնը երեւի երկինք է հասել: