«Ես չեմ կարող գնահատել նախաքննական մարմինների հայտարարությունները: Գնահատական հնչեցնելը ճիշտ չէ, բայց զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններում, դա փաստ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի երեկվա հայտարարությանը, թե զինվորներին վարձու սկզբունքով օլիգարխներն օգտագործել են Մարտի մեկի հայտնի իրադարձությունների ժամանակ, նաեւ՝ զինվորները կրակել են բնակելի տների ուղղությամբ, ասաց ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Այդ ներգրավվածությունը եղել է, երբ արտակարգ դրության պայմաններում նրանք կատարել են իրենց պարտականությունները: Թե դրանից ավելի ինչ է կատարվել, նախաքննությունը կհաստատի»,-նկատեց Դավիթ Տոնոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ