Առաջիկայում Հայաստանը Ռուսաստանից սպառազինության գնման հերթական վարկը կստանա՝ 100 միլիոն դոլարի շրջանակներում. պայմանագրի կնքման գործընթացը սկսված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե մասնավորապես ինչ զինատեսակների ձեռքբերման հնարավորության մասին է խոսքը:
«Մանրամասները, բնականաբար, չեմ կարող հրապարակել, բայց ժամանակին կհրապարակենք մանրամասները: Միայն կարող եմ ասել, որ մենք կարեւորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը: Այն պետք է ներդրվի ՀՀ զինված ուժերում»,-պատասխանեց Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ ավիացիայի ձեռքբերման ուղղությամբ ռուսական կողմի հետ դեռ բանակցություններ են ընթանում, եւ հայկական կողմի համար դա առաջնահերթություն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ