Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված ոստիկանի հայրը ցանկացավ, որ իր շահերը պաշտպանի «Սասնա ծռերի» փաստաբանը

Սեպտեմբեր 12,2018 14:57

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով հերթական դատական նիստին այսօր եկել էր նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի (նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը) հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը: Նրա ներկայությունն անհրաժեշտ էր, քանի որ ներգրավվեց որպես դատարանում որդու իրավահաջորդ: Նախկինում Յուրի Տեփանոսյանի մայրն էր գործում հանդես գալիս որպես տուժողի իրավահաջորդ: Վահան Տեփանոսյանը դատավորին տեղեկացրեց. «Կցանկանայի, որ իմ շահերը ներկայացնի Արայիկ Պապիկյանը»: Նշենք, որ Արայիկ Պապիկյանը գործով մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանն է, ուստի կողմերի համար Տեփանոսյանի պահանջը սպասելի չէր:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց՝ Արայիկ Պապիկյանը չի կարող պաշտպանել Տեփանոսյանների շահերը, քանի որ ամբաստանյալների փաստաբանն է, եւ շահերի բախման խնդիր է առաջանում: Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն էլ, լսելով Վահրամ Տեփանոսյանի պահանջը, հրաժարվեցին Արայիկ Պապիկյանի ծառայություններից: Դատավորը որոշեց, որ նա չպետք է կրկին ներգրավվի գործում՝ անգամ որպես Տեփանոսյանների շահերի ներկայացուցիչ: Այսպիսով, Արայիկ Պապիկյանը հեռացվեց այս գործի վարույթից:

Նշենք, որ նա «Սասնա ծռերի» մեկ այլ գործով եւս (գործը քննվում է երեք առանձին վարույթներով) ամբաստանյալների պաշտպան է հանդիսանում եւ այս դատավարության մեկնարկից պաշտպանել է մի շարք ամբաստանյալների շահերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Արայիկ Խանդոյանն ու Սեդրակ Նազարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930