Aravot.am-ը «Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանին եւ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանին խնդրեց կարծիք հայտնել Youtube ում տարածված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ, որտեղ նրանք քննարկում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործերը:
«Ցավալի է, որ այդպիսի բան կա, դա նախորդ իշխանություններից մնացած մշակույթ է…Ստացվում է՝ գնում ենք 30-ական թվականնե՞րը, մեկս մյուսի վրա գո՞րծ ենք տալիս…Անվտանգության ծառայության մենաշնորհն է նման բան անելը, այն էլ անվտանգության նկատառումներով: Հետեւաբար պետք է դուրս շպրտվեն նման բան անող մարդիկ ու կառույցները` ԼԳԲՏ քարոզողների, երկիրը թալանող բանկերի եւ խաղատների հետ միասին»,-ասաց Գեւորգ Հովսեփյանը:
Մանրամասները` տեսանյութում:
«Համամիտ եմ օրվա իշխանությունների մտահոգության հետ, որ անթույլատրելի է, երբ որ գաղտնալսում են ՀՔԾ եւ ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցը: Կարելի է ենթադրել, որ հակահեղափոխության ուժերը ինքնուրույն չեն հասել այդ արդյունքին, հավանաբար իրենք պետք է որ օժանդակություն ստացած լինեին դրսից, որովհետեւ այնքան էլ հեշտ խնդիր չէ նման բան իրականացնելը»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ