Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայքի» թեկնածու. «Այն ծրագրերը, որ մսխել են քաղաքապետարանի բյուջեն, պետք է կասեցնել»

Սեպտեմբեր 12,2018 14:39

Սեպտեմբերի 12-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում «Հայք» նախաձեռնության անդամ, Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ, «Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը եւ «Հայք» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը ներկայացրին իրենց ծրագիրը:

«Մենք ունենք երեք ծրագիր` Երեւանը հայության մայրաքաղաք, Երեւանը ազգային արժեքների վերահաստատման մայրաքաղաք եւ երրորդը վերաբերում է հենց բուն մունիցիպալ կառավարմանը»,-ասաց Գեւորգ Հովսեփյանը: Նա ասաց, որ ի տարբերություն այլ ուժերի, չէին ցանկանա շեշտադրել աղբահանության հարցը, քանի որ առաջինը կարեւորում են արժեքների հեղափոխությունը:

Մանրամասները` տեսանյութում:

«Եթե Թուրքիան վաղը, օրինակ, դռները բացի, 150000-ից ավելի երեխաներ կուզենան գալ Հայաստան եւ հայերեն սովորել, սակայն Երեւանը դրան պատրաստ չէ: Այսօր ողջ արեւմտահայությունը մեր ազգի 80 տոկոսն է կազմում, իսկ արեւմտահայերենն էլ ոչնչացման եզրին է, մինչդեռ Երեւանը այդ առումով ոչինչ չի անում նրանց համար: Կամ՝ Սիրիան մեծ պահանջ ուներ մեր աջակցության, սակայն Հայաստանն ինչպե՞ս աջակցեր, երբ Երեւանն ինքն ինքնակազմակերպված չէր»,-ասում է Հովսեփյանը ու հավելում, որ համազգային խնդիրների համատեքստում Երեւանը շեշտադրելը կապված է նրա հետ, որ Երեւանը ողջ հայության մայրաքաղաքն է:

Մանրամասները`  տեսանյութում:

Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր կարծիքով ԼԳԲՏ համայնքի ակտիվացմանը մեր իրականության մեջ, ինչը համարեց անընդունելի, նաեւ մարիխուանայի թույլտվության ջատագովությունից խոսեց. «Քրիստոնեությունը ենթադրում է 10 պատվիրանները, որոնք ամրագրված են Սուրբ գրքում, իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ սեռերի մեջ տարբերություն չկա, ընտանիքը ցանկացած սեռի ներկայացուցիչների միություն է, մինչդեռ մեր Սահմանադրության մեջ էլ է ամրագրված, որ դա տարբեր սեռերի անձանց միություն է: Հայերս հատկապես Երեւան քաղաքում պետք է մերժենք այդ երեւույթը»:

Մանրամասները` տեսանյութում:

Նա ներազգային տուրիզմից խոսեց, նաեւ ծրագրերի իրականացման համար հնարավոր միջոցների հայթայթումից: Ասաց, որ Ալյասկայում եւ Նորվեգիայում բնօգտագործան հիմնադրամներ կան, որոնք հսկայական շրջանառություն ունեն: Երեւանը, նրա համոզմամբ, նույնպես կարող է այդ ճանապարհով գնալ:

Մանրամասները` տեսանյութում:

 Գեւորգ Հովսեփյանը փաստեց, որ Նյու Յորքի քաղաքապետարանն ունի ընդամենը 28 աշխատակից, իսկ Երեւանի քաղաքապետարանում հաստիքներն ուռճացված են. «Ամեն մեկն օգնական ունի, օգնականների օգնականներ… Պետք է մինիմումի հասցվի քաղաքապետարանի եւ նրա ենթակառուցվածքների պատասխանատուների թիվը: Մինչ այսօր իրականացվել են ինչ-որ ծրագրեր, որոշներն ընթացքի մեջ են: Նաեւ նախատեսվում է ինչ-որ նախագծերի իրականացում, բոլորը պետք է վերանայել, եւ այն ծրագրերը, որ մինչ այսօր մսխել են քաղաքապետարանի բյուջեն, պետք է կասեցնել»:

Մանրամասները`  տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930