Լրահոս
ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ 1 / 7 ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հուֆի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին վերաբերող հարցեր: Պատվիրակության անդամները բելգիացի գործընկերներին են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքը, Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանային անվտանգային եւ հումանիտար բնույթի խնդիրները: ԱԺ պատգամավորները կարեւորել են Բելգիայի կառավարության Կոալիցիոն համաձայնագրում ներառված` առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության եւ ժողովրդավարական օրակարգին հետագա աջակցության անհրաժեշտությունն ու Բելգիայի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: ԱԺ պատգամավորները բելգիացի գործընկերներին հրավիրել են այցելելու Հայաստան:
Օրվա լրահոսը

«Անտարբերություն է նաև «Արարատ 73»-ի մեր լեգենդների արձանի հանդեպ. ցուցանակը թքած կպցրած է». Զարուհի Փոստանջյան

Սեպտեմբեր 12,2018 14:14

«Անտարբերություն է նաև «Արարատ 73»-ի մեր լեգենդների արձանի հանդեպ: Այս հուշարձանը, որն Արարատի լեգենդար մարզիկների համար է տեղադրվել, տեսնում եք՝ հարակից տարածքն անմխիթար վիճակում է»,-«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Քաղաքապետի թեկնածուն մտահոգություն հայտնեց՝ եղևնիները չորացած են և վրդովված ասաց. «Նույնիսկ ցուցապաստառն այնպես է կպցրել քաղաքապետարանը, որ հեշտ ու հանգիստ կարող ես պոկել, քանի որ թքած կպցրած է: Հուշարձանի տարածքը հատուկ անմխիթար վիճակում է պահվում, որ այդ տարածքները կարողանան վաճառել որպես ամայի տարածքներ: Ահա այդպիսին է հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը»:

Տեղեկացնենք՝ այսօր Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավ անցկացրեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում: Մեկնարկը տրվեց «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից:

Զարուհի Փոստանջյանը, հայացք նետելով Ծիծեռնակաբերդին, մտահոգություն հայտնեց. «Այստեղից երևում է նաև Ծիծեռնակաբերդը՝ քաղաքի թոքերը: Տեսնում ենք՝ ինչպես են լանջերը չորացել: Սա անգործության հետևանք է: Մինչդեռ դա դիտավորյալ է արվում: Ոռոգման համակարգը չի գործել Երևանում: Իսկ մենք ոչ թե ուղղակի ծառ ենք տնկելու, այլ ապահովելու ենք ոռոգման համակարգը, որից հետո անցնենք ծառատունկին: Առաջին հերթին պիտի Երևանում վերականգնենք ոռոգման համակարգը: Շուրջ 170 միլիոն դոլարի բյուջեն հնարավոր է այնպես ծախսել, որ մենք վերականգնենք քաղաքի թոքերը, կանաչ տարածքները: Այս վիճակը նշանակում է, որ մենք զբաղվել ենք փողերի լվացմամբ: Ամեն տարի հսկայական գումար է տրամադրվել ծառատունկի համար, մինչդեռ դրանք գնվում, տնկվում, չորանում են, հաջորդ տարի նույն մեթոդով շարունակվում են գնումները»:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց՝ առաջնային խնդիրներից է աղբահանության լուծման հարցը, բազմաբնակարան բարձրահարկ շենքերի վերանորոգումը, վերելակները ևս կարիք ունեն վերանորոգման: Դրա համար կուսակցությունն առաջարկում է ստեղծել վերելակների գործարան: Նախատեսում են նաև տանիքների արդիականացում, ինչը կհանգեցնի նոր տնտեսական ճյուղի զարգացման, որն այլընտրանքային էներգիայի ներդրումն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930