Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում իրավական անվտանգությունը կոտրված է». Գեւորգ Կոստանյան

Սեպտեմբեր 12,2018 14:06

«Ես կարծում եմ, որ մեր երկրում իրավական անվտանգությունը վտանգված է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը եւ ձայնագրության հրապարակմանը:

«Սա շատ վտանգավոր եւ մտահոգիչ երեւույթ է երկրի համար»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, Գեւորգ Կոստանյանը դրան կանդրադառնա ավելի ուշ. «Բայց երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված է»։

Գևորգ Կոստանյանն այլ մեկնաբանություններ չարեց, քանի որ այս հարցով  պատրաստվում է առաջիկայում ասուլիս հրավիրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930