«Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Բավական անպատկերացնելի մի երեւույթ է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ պետ եւ ՀՔԾ ղեկավարի զրույցի աղմկահարույց ձայնագրությանը, ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահի կարծիքով, այդ հարցին պետք է անդրադառնան Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կարգերով:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ դատավորը զանգում է ԱԱԾ պետին: Արա Բաբլոյանը պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանել: Որովհետեւ, եթե հարցը պետք է պարզաբանվի, ապա թույլ տվեք, որպեսզի դա տեղի ունենա ոչ մեկ անձի կողմից, այլ օրենքներին համապատասխան»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ