«Գիտեմ, թե որքան հպարտ է Հայաստանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը հյուրընկալելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկար զրույցներ եմ ունեցել: Նրա ներդրումն այս գագաթնաժողովում մեծ խթան է մեզ համար, մենք նույն ուղղությամբ ենք քայլում»,-Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովում այսօր դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:
Անդրադառնալով գարնանը տեղի ունեցած հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ նա փաստեց. «Հայաստանը կարողացավ թավշյա հեղափոխություն եւ իշխանափոխություն իրականացնել: Մենք հանդիպեցինք եւ զրուցեցինք փառահեղ երիտասարդների հետ եւ նրանցից լսեցինք, թե ինչ է քաղաքացիական պատասխանատվությունը: Նրանք հպարտ են»:
Միկաել Ժանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հանրային շահն են հետապնդում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ