Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել

Սեպտեմբեր 12,2018 11:52

26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ եւ ուռուցքաբան-քիմիաթերապեւտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ:

Քանի որ պտուղը դեռեւս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ եւս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ չսկսել բուժումը՝ կնշանակեր կորցնել կնոջ կյանքը:

Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով: Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35 շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում: Տղա երեխան, որ կնոջ 4-րդ բալիկն է, ծնվել է 3 կգ քաշով եւ լիովին առողջ:

Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն: Իսկ հղիության ընթացքում քիմիաթերապիային օրգանիզմը լավ է արձագանքել, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստազներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է:

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԵՊԲՀ ռեկտոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930