Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Ինձ համար խորթ են նաեւ «Մենք պետք է հաղթենք», «Մեր թիմը լավագույնն է» եւ այլ լոզունգները». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2018 11:34

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ։ Նրանց թվում են ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ եւ այլն։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն է։ Նա մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ, իսկ հեղափոխության օրերին էլ Նիկոլ Փաշինյանի կողքին էր։ Երգչուհին անգամ երգեց Հանրապետության հրապարակում։

– Մասնակցո՞ւմ եք «Իմ քայլը» դաշինքի քննարկումներին, ի՞նչ տպավորություններ ունեք, ստացվո՞ւմ է երկխոսություն։ Այս պրոցեսներին ներգրավվելը սահուն ստացվե՞ց, թե՞ ոչ այնքան։

– Անկեղծ ասած՝ այդ ֆորմարտը ինձ համար բոլորովին նոր է եւ ինչ-որ առումով էլ խորթ։ Ես անկուսակցական եմ եւ միշտ էլ լինելու եմ այդպիսին։ Ինձ համար խորթ են նաեւ «Մենք պետք է հաղթենք», «Մեր թիմը լավագույնն է» եւ այլ լոզունգները։ Արդեն մեկնարկել է քարոզարշավը, բայց ես չեմ կարող մասնակցել դրան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես։ Իմ դերն ավագանիում այլ է։ Կարծում եմ՝ ավագանին իսկը իմ տեղն է։ Ես բնիկ երեւանցի եմ, եւ մայրաքաղաքի խնդիրները ընտանեկան խնդիրներին հավասար քննարկել ենք, հայրս՝ նկարիչ Սուրե՚ն Պիպոյանն է, այդ առումով բավական ակտիվ է եղել։ Եվ հետո մշտապես բարձրաձայնել եմ Երեւանին առնչվող ինձ հուզող խնդիրների մասին, բայց իմ ձեռքում երբեւէ գործիք չի եղել, որպեսզի դրանք լուծեմ, իսկ հիմա դրա հնարավորությունը տրվում է:

– Դաշինքի ցուցակը գլխավորում է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը։ Նրա թեկնածության մասին ի՞նչ կասեք։ Կարծիքներն, ըստ էության, բավական հակասական են։

– Երբ առաջին անգամ լսեցի Հայկ Մարությանի թեկնածության մասին, արձագանքս եղավ այնպիսին, ինչպիսին շատերի մոտ է։ Ես նույնպես, ինչպես նրանք, առհասարակ ծանոթ չէի Հայկ Մարությանի անձին եւ նրան նույնացնում էի իր մարմնավորած կերպարների հետ։ Բայց երբ ծանոթացա նրա ծրագրին, շփվեցի, լսեցի խոսքը, նկատեցի գործարար ջիղը, ցանկությունը իր գործը լավ անելու։ Իմ առջեւ արդեն բոլորովին այլ մարդ էր կանգնած։ Ինձ թվում է՝ պատահական չէ, որ Հայկ Մարռւթյանին առաջադրել են այդ պաշտոնում։ Փաստորեն, նա ունի պոտենցիալ, քաղաքապետին բնորոշ հատկություններ:

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930