Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նման հայտարարությամբ հանդես գար խորհրդարանական որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ, ապա միանգամայն նորմալ կհամարեինք. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2018 11:20

Երեկ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով։ «Դա քաղաքական գործընթաց է եւ քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն։ Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք»,- ասել է Բաբլոյանը։

Եթե նման հայտարարությամբ հանդես գար խորհրդարանական որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ, ապա միանգամայն նորմալ կհամարեինք: Մինչդեռ հիմա քաղաքական կոնսենսուսի արդյունքում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հրամայականի մասին խոսում է ՀՀԿ ներկայացուցիչն այն դեպքում, երբ երկու տարի առաջ բոլորս ականատես եղանք, թե հանուն Սերժ Սարգսյանի վերարտադրության իրենց իշխանությունն ինչպես կարողացավ նախ «քաղաքական կոնսենսուս» ապահովել, այնուհետեւ՝ սահմանադրական փոփոխություններ պարտադրել։ Եթե մոռացել եք, հիշեցնենք Բաղրամյան պողոտայում Սերժ Սարգսյանի հանդիպումներն ամենատարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ. քաղաքական դաշտում առանցքային դերակատարություն ունեցող ուժերից մի քանիսին պարզապես բռնությունների եւ շանտաժի միջոցով հնարավոր եղավ բերել այդ դաշտ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930