Եվ ուրեմն, ովքեր են գաղտնալսել հեռախոսազրույցը։ Նկատենք, որ նման սարքավորումներ ունեն մեր հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն եւ նաև, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանության մի ստորաբաժանում։ Եթե տվյալ գաղտնալսումը իրականացրել են այդ գերատեսչությունների աշխատակիցները, ապա դա շուտով կբացահայտվի։ Բայց ինչ-որ բան հուշում է, որ ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից այս գաղտնալսման հավանականությունը կոնկրետ այս դեպքում քիչ հավանական է։
Կա՞ն արդյոք Հայաստանում մարդիկ կամ մարդկանց ինչ-որ խմբեր, որոնք ունեն բջջային հեռախոսազրույցները գաղտնալսելու սարքավորումներ: Իհարկե կան։ Օրինակ, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը Գագիկ Խաչատրյանն էր, նա իր ղեկավարած գերատեսչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակեց իր եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ Որոշ ժամանակ անց ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը համալրվեց առաջնակարգ տեխնիկայով։ Դրա մեծագույն մասը հենց բջջային հեռախոսները լսելու սարքավորումներն էին։ ՊԵԿ-ը այդ սարքավորումներով «պրասլուշկայի» տակ վերցրեց ինչպես ՊԵԿ աշխատակիցներից ոմանց, այնպես էլ որոշ գործարարների հեռախոսները։ Իհարկե, ասվում էր, որ դա իրականացվում է ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Այսինքն, նշված անձանց հեռախոսները լսվում էին, որպեսզի բացահայտեին ՊԵԿ-ի կոռումպացված աշխատակիցներին, որոնք գործարքների մեջ էին մտնում իրենց կաշաոող գործարարների հետ։ Այս մասին, իհարկե, պաշտոնական որեւէ հայտարարություն չէր արվում, քանի որ հեռախոսազրույցներ լսելու իրավունք չունի ոչ ոք՝ առանց դատարանի որոշման։
ՊԵԿ-ը ընդամենը օրինակ է, եւ բացառված չէ, որ ինչ-ինչ նպատակներով այդպիսի սարքավորումներ ձեռք բերած լինեն նաեւ այլ պաշտոնյաներ կամ օլրգարխներ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում