Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր տասնմեկի մասին է խոսքը, պարզ չէ, սակայն ակնառու է, որ ազդեցությունը տարածվելու է բոլոր 11-ի վրա. «Ժամանակ»

Սեպտեմբեր 12,2018 11:12

Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ է արել ոչ մի ձայն չտալ հակահեղափոխությանը՝ հայտարարելով, որ կոալիցիան ներկայացնող ուժերը ինչ-որ պայմանավորվածություններ են փորձում ձեռք բերել նախկին իշխանությունների հետ:

Փաշինյանն այս մասին հայտարարում է երկրորդ անգամ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ ուժերի մասին է խոսքը: Իսկ ընդհանուր մասնակից ուժերը ինչպես հայտնի է տասներկուսն են: Այսինքն՝ ո՞ր տասնմեկի մասին է խոսքը, պարզ չէ, սակայն ակնառու է, որ ազդեցությունը տարածվելու է բոլոր 11-ի վրա:

Մյուս կողմից՝ իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Երևանի ավագանու ընտրությունը ունի յուրահատուկ օրենսդրական պայման: Ընտրությունը վավեր է, ավագանին ձևավորված է, եթե անցողիկ շեմը՝ 6 տոկոսը, հաղթահարում է առնվազն երեք քաղաքական ուժ: Եթե հաղթողի գրեթե անվերապահ հավակնորդ համարվող «Իմ քայլը» դաշինքը իրավիճակը բերում է հեղափոխություն-հակահեղափոխություն դիլեմայի, ապա այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք մնացյալ 11 ուժերի պայքարում հնարավոր կլինի ապահովել անցողիկ ևս երկու ուժի առկայություն: Համենայնդեպս, այդ իմաստով, կարծես թե, կարող է առաջանալ յուրօրինակ ինտրիգ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930