Ինչ ցանես, այն կհնձես։ Սա ես չեմ ասել, ազնիվ խոսք։ Բոլորը գիտեն, որ մեր քաղաքում խելագարված ամբոխներից բացի ապրում են նաեւ քաղաքի խնդիրներով մտահոգ մարդիկ, որոնք հստակ գիտակցում են, որ աղբը հեղափոխական կոչերով չի մաքրվում, որ «ԳԱԶել»-ները կախարդական փայտիկով չեն անհետանում, որ կիսավթարային շենքերը գեղեցիկ ցանկություններով նորակառույցի չեն վերածվում, որ վերելակների ցավոտ խնդիրը հա-հա, հի-հի-ով չի լուծվում, որ երեխաները պարտավոր են մեծանալ ու մեծանալու հետ մանկապարտեզ հաճախել… ո՞ր մեկն ասեմ։ Ու եթե պրագմատիկ մտածողությամբ այդ մարդիկ ձայն չտան դերասաններից ու պոպուլիստներից կազմված «Իմ քայլ»-ին, ուրեմն հակահեղափոխական են։
Իսկ գուցե չարժե՞ր, որ վարչապետը ելույթ ունենար մի հավաքում, ուր մարդիկ եկել էին լսելու իրենց հուզող հարցերի պատասխանները եւ ոչ թե ունկնդրելու հեղափոխական հրովարտակներ, որոնք հաց, ջուր, աշխատատեղ, բնակարան, զբոսայգի ու կանաչ տարածք չեն դառնում։ Եվ, ուրեմն, ո՞րն էր սեփական թեկնածուի դեմ այս հակաքարոզչության իմաստը։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում