«Ոչ օլիգարխ եմ, ոչ էլ զենք ունեմ, ոչ էլ ախրաննիկ: Ոչ մի բան չունեմ երեխեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Լրագրողները հետաքրքրվում էին`ծանո՞թ է Սամվել Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի` երեկ արած հայտարարություններին`2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին օլիգարխների մասնակցության, իրենց ունեցվածքը պաշտպանելու համար զինվորներին տրված գումարների մասով:
Սամվել Ալեքսանյանը մտահոգություն չունի, որ ՀՔԾ պետն իր անունն էլ կհրապարակի:
Իսկ Արտակ Սարգսյանը հորդորեց` հարցը տալ օլիգարխներին, ոչ թե իրենց։
Հիշեցնենք, որ երեկ նախ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ 2008 թվականի իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բանակի զինվորներին «նայոմնիկ» էր դարձրել եւ հանել ժողովրդի դեմ: Եվ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, զինվորներին բաժանվել են գումարներ, որ նրանք պաշտպանեն օլիգարխների ունեցվածքը: Ըստ Սասուն Խաչատրյանի, համապատասխան մատյանն առգրավվել է ՀՔԾ-ի քննիչի կողմից, որտեղ մեկ առ մեկ նշված են այն զինծառայողները եւ գումարների չափերը, որոնք տրվել են: Առկա են գումար ստացած զինծառայողների եւ նրանց հրամանատարների ստորագրությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ