Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից, որի մեկնարկն ազդարարվեց «Սասունցի Դավիթ» արձանի մոտից՝ որպես հայության համախմբման ու դարձի խորհրդանիշ:
Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր բացման խոսքում անդրադարձավ երևանցիներին հուզող առաջնային խնդիրներից մեկին՝ աղբահանությանը, որը սանիտարահիգիենիկ տագնապալի վիճակ է ստեղծել ինչպես Էրեբունի համայնքում, այնպես էլ ողջ մայրաքաղաքում: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջադրում և հանձն է առնում կյանքի կոչել աղբամշակման և վերելակների պատրաստման գործարանների կառուցումը, որոնք կլուծեն նաև սոցիալական մի շարք խնդիրներ: Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում, ավագանու գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում, ամբողջական ու համակողմանի ծանոթացել է տնտեսության բոլոր ոլորտներին, տիրապետում է հիմնախնդիրներին, և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 19 կետից, բոլոր այդ խնդիրների հիմնարար լուծումն ունի:
«Մենք պիտի կառուցենք մշակութային և քաղաքակիրթ մայրաքաղաք՝ չխնայելով միջոցներ կրթության համար, քանզի կիրթ սերունդն է ազգի շարունակականության ու պահպանման հիմնասյունը»,- իր խոսքի մեջ ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Այնուհետ «Սասունցի Դավիթ» արձանի մոտից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և համախոհների հետ շրջեց Էրեբունի համայնքի բոլոր կենտրոնական փողոցներով, ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող բազմաբովանդակ հարցերին:
https://www.facebook.com/shushanik.panyan/videos/1213124865492992/?hc_ref=ARTSI2JOJ2C4eb2mRkNO-gHpgu_8v2AmND-1GYO_BNtIq1PWIKCHCiqqJ2jATRNK_CE&fref=nf&__xts__[0]=68.ARDOnIdRyMwgya9fjRjCZhGuvfSnCvBJNT1rclvnMHNX8L7ToaU1uwlZKU1UI0IMmAOrqtiAYJNffQ-m4x-WecgVy9AF3b0PtqbwIBKZlvRsvZSqrXTi0xZ4yfM6_5Z0k9zSPhin-SsnJrN71h8lUKI–ZXAF6529Wa7ksRbu3Lf-C3SEoLEqA&__tn__=C-R):
Ցավալի է, սակայն անհերքելի փաստ, որ համայն հայության ոստան Երևանը հեղեղված է անօրինական շինություններով, որի հավաստումներից մեկն եղավ Էրեբունի համայնքի Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99 շենքի մոտ տեղի ունեցող ապօրինի շինությունը: Ըստ ամենայնի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, կանաչապատ տարածքը հերթական «եղեռնի» ենթարկելով՝ նաև հարակից շենքերի բնակիչների ու անցորդների իրավունքները խախտելով ևս մեկ կառույց է վեր խոյանում:
https://www.facebook.com/shushanik.panyan/videos/1213127478826064/?hc_ref=ARQgVFJ0SurqjO_94qmO8CYAjZb62e4XB-zrsWuBGvr2k2qrcMgFllFGujXsBKqfiAk&fref=nf&__xts__[0]=68.ARCai82xPzanQZwblzsEMIsdscdF3plvHeFXo172lF-_YuUeZMGGE_PB26VUny5yHvNhwNXe5JqNLpgVy-cqEx_B3KUBziwEEhtm0x6YMabk88LgpmqjsTzA6qIREelQVRZcCHyK71H-VfVw0ximpkvWKoFNKB2bgN7D6Xb-1D9HT6aTWmRxhA&__tn__=C-R):
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, շրջելով Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական փողոցներով և ավարտին կարճ ելույթ ունենալով «Սասունցի Դավիթ» արձանի մոտից:
https://www.facebook.com/100019247381775/videos/261549931163251/?fb_dtsg_ag=AdwcLQcEhGbJ6fxP8bicuZglaZzBKXL-FDbmIaM3w2vjgw%3AAdxQvV55fELScm5fdjNbCrh3aNCzQ-ezx4xeaoTqaxPu4w
Այնուհետև թիմակիցների և Ավագանու թեկնածուների և համախոհների հետ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ուղևորվեց Սարի թաղ: Թաղամասի բնակիչները Զարուհի Փոստանջյանին հատկապես ջերմ դիմավորեցին՝ հիշելով նաև 2016 թվականի դեպքերը: Սարի թաղի բնակիչներին ևս Երևանի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներն ու կարգախոսը:
https://www.facebook.com/100019247381775/videos/261569554494622/?fb_dtsg_ag=AdwcLQcEhGbJ6fxP8bicuZglaZzBKXL-FDbmIaM3w2vjgw%3AAdxQvV55fELScm5fdjNbCrh3aNCzQ-ezx4xeaoTqaxPu4w
Սարի թաղի 7-րդ փողոցի 67-րդ շենքի բնակիչները Զարուհի Փոստանջյանին ներկայացրեցին նորակառույց շենքի խնդիրները, մասնավորապես՝ արդեն չորս տարի է, որ չի աշխատում շենքի վերելակը, իսկ շենքի աստիճանները չունեն աստիճանավանդակներ:
https://www.facebook.com/100019247381775/videos/261576064493971/UzpfSTEwMDAxOTI0NzM4MTc3NToyNjE2MTAxNDc4MjM4OTY/?id=100019247381775):
Սարի թաղում ևս սանիտարահիգիենիկ վիճակը չափազանց մտահոգիչ էր, թաղամասի բոլոր աղբամանները և հարակից հատվածները լեփ լեցուն էին աղբով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
11 սեպտեմբերի 2018