Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սցենարներ են սպասվում, եթե լուծարվի ԱԺ-ն

Սեպտեմբեր 12,2018 12:30

«2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով չի բացառվում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ինքնալուծարման մասին որոշում կայացնել Ազգային ժողովին՝ առանց վարչապետի հրաժարականի նախապայմանի:

Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաեւ կարեւորությունը, անհրաժեշտ ենք համարում համալիր վերլուծության ենթարկել ՀՀ գործող իրավակարգավորումները՝ հանգելով հետեւության, որ եթե վերջնական որոշում կայացվի Ազգային ժողովի ինքնալուծարման նպատակով սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ապա տրամաբանական կլինի սահմանադրությամբ ամրագրել, որ Ազգային ժողովում կայուն քաղաքական մեծամասնության փլուզման դեպքում Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է…
Առհասարակ, այս հարցը շրջանցելու եւ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար ի սկզբանե կային հնարավոր հետեւյալ սցենարները:

Իր ընտրվելու օրը՝ ս.թ. մայիսի 8-ին, Ն. Փաշինյանը կոչ էր անում Ազգային ժողովին չընտրել իրեն վարչապետ, որից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում էր, եւ հունիս ամսին անցկացվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքների հիման վրա Ն. Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժն անկասկած շռնդալից հաղթանակ էր գրանցում՝ ձեւավորելով կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ իրավունք ստանալով ձեւավորելու կառավարություն»:

Փաստաբան Նորայր Նորիկյանի դիտարկումները կարդացեք «Առավոտում»

«Առավոտ»

11.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել